Էրաղչի. ՀԳՀԾ-ի հարցով եվրոպացիների հետ բանակցություններում կա դրական առաջընթաց
ԻԻՀ ԱԳ նախարարի քաղաքական հարցերով տեղակալն ասել է. «Վերջին երկու շաբաթներին ՀԳՀԾ-ի հարցով եվրոպացիների հետ բանակցություններում դրական առաջընթաց ենք ունեցել, բայց դեռ ցանկալի արդյունքի չենք հանգել»:
ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, Սեյեդ Աբբաս Էրաղչին շաբաթ օրը Իրանի հեռուստատեսության երկրորդ կայանի լրատվական մասնավոր զրույցի ժամանակ նշել է, որ ՀԳՀԾ-ի հարցով Իրանի հետ բանակցություններում առաջընթաց է արձանագրվել: «Դեռ վստահ չենք, որ եվրոպացիները կարող են բավարարել ՀԳՀԾ-ի հետ կապված Իրանի բոլոր պահանջները». ասել է նա:
ԻԻՀ ԱԳ նախարարի քաղաքական հարցերով տեղակալը ներկայացրել է Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդի առաջարկների իրագործման ուղին և բանակցությունների ընթացքը: Նա ասել է. «Եվրոպացիները պետք է հստակեցնեն Իրանի պահանջների բավարարման եղանակը և ասեն, թե ինչպես են դրանք իրագործելու»:
Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդը մայիսի 23-ին, անդրադարձել էր եվրոպացիների հետ ՀԳՀԾ-ն շարունակելու անհրաժեշտ նախապայմաններն, ասելով. «Եվրոպացիները պետք է ԱՄՆ-ի դեմ բանաձև ներկայացնեն ԱԽ-ին ու պարտավորություն ստանձնեն այն կապակցությամբ, որ առաջ չեն քաշելու Իրանի հրթիռային ծրագիրն ու տարածաշրջանային ներկայության հարցը, դիմակայեն Իրանի դեմ ԱՄՆ-ի ցանկացած պատժամիջոցին, երաշխավորեն Իրանից իրեն անհրաժեշտ չափերով նավթի գնումը: Իսկ եվրոպական բանկերը պետք է երաշխավորեն պետական ու մասնավոր բաժինների առևտրից գոյացած գումարների ԻԻՀ-ին վճարվելն ու փոխանցվելը»:
ԻԻՀ ԱԳ նախարարի քաղաքական հարցերով տեղակալը հայտարարել է, որ հրթիռային բնագավառում բանակցությունն Իրանի բանակցող խմբի կարմիր գիծն է: Նա ասել է. «Նման բանակցություն չենք վարելու»:
«Երբ ԱՄՆ-ն հրաժարվեց ՀԳՀԾ-ից, եվրոպացիները ժամանակ խնդրեցին, որպեսզի կարողանան ապահովել ՀԳՀԾ-ի շրջանակներում Իրանի շահերը»,-հայտարարել է Էրաղչին հավելելով, որ ԻԻՀ-ն կմնա ՀԳՀԾ-ում մինչև այնքան ժամանակ, երբ ապահովված կլինեն ՀԳՀԾ-ի շրջագծում իր շահերը: