Անսարի.«Եթե Թեհրանը վնասվի, դուրս կգա միջուկային համաձայնությունից»
Անդրադառնալով Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրից ԱՄՆ-ի դուրս գալուց հետո առևտրական գործընկերների հետ համագործակցությունը շարունակելու տարբեր ուղիներին, տնտեսական հարցերով ԻԻՀ ԱԳ նախարարի տեղակալն ասել է .«Եթե Թեհրանը վնասվի, դուրս կգա միջուկային համաձայնությունից»:
Երեշքբթի օրը, ԻԻՀ ԱԳ նախարար Մոհամմեդ Ջավադ Զարիֆի Հնդկաստան կատարած այցի ավարտին, Ղոլամռեզա Անսարին ասել է «Եվրոպացիները, Ռուսաստանը և Չինաստանը մեծ ջանքեր են տարել ՝ ՀԳՀԾ-ն պահպանելու համար: Եթե միջուկային համաձայնության մյուս կողմերը լուրջ կամք դրսևորեն ծրագրի նկատմամբ իրենց հանձնառությունները կատարելու համար, ապա կարելի է կանգնել ԱՄՆ-ի միակողմանի քայլերի դեմ»:
«Հաշվի առնելով համաձայնության մյուս կողմերի համար ՀԳՀԾ-ի նշանակությունը, ոչ-ամերիկացի բոլոր կողմերի հավատարմության պայմանով , Իրանը պահպանելու է համաձայնությունը».-ասել է Անսարին:
ՀԳՀԾ-ից Իրանի դուրս գալու դեպքում Հնդկաստանի հետ համագործակցության հեռանկարների մասին տնտեսական հարցերով ԻԻՀ ԱԳ նախարարի տեղակալն ասել է.«Իրանի իսլամական հանրապետությունը պատրաստ է վատագույն սցենարի համար : Տարբեր երկրների հետ բանակցություններն իրականացվում են հենց այդ շրջանակում»: