Սիոնիստական ռեժիմի միջուկային ծրագիրը սպառնում է համաշխարհային խաղաղությանը
https://parstoday.ir/hy/news/iran-i93404-Սիոնիստական_ռեժիմի_միջուկային_ծրագիրը_սպառնում_է_համաշխարհային_խաղաղությանը
ԱԷՄԳ-ում Իրանի մշտական ներկայացուցիչը հայտարարել է, որ Սիոնիստական ռեժիմի միջուկային աշխատանքները մտահոգում են տարածաշրջանի ժողովուրդներին և միջազգային հանրությանը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 08, 2018 02:22 Asia/Tehran
  • Սիոնիստական ռեժիմի միջուկային ծրագիրը սպառնում է համաշխարհային խաղաղությանը

ԱԷՄԳ-ում Իրանի մշտական ներկայացուցիչը հայտարարել է, որ Սիոնիստական ռեժիմի միջուկային աշխատանքները մտահոգում են տարածաշրջանի ժողովուրդներին և միջազգային հանրությանը:

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, ԱԷՄԳ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ռեզա Նաջաֆին հինգշաբթի օրը ԱԷՄԳ-ի Վճռադատ խորհրդի սեզոնային նստաշրջանի վերջին օրը, խիստ քննադատելով Սիոնիստական ռեժիմի միջուկային գործունեության կապակցությամբ արևմուտքի երկակի ու քաղաքականացված մոտեցումը, պահանջեց արգելել այդ ռեժիմին ցանկացած տեսակի միջուկային սարքավորումների, նյութերի փոխանցումն ու նրա հետ համագործակցությունը:

«Ցավոք սրտի վերջին տարիներին Սիոնիստական ռեժիմն անտեսելով միջազգային հանրության արդար պահանջները, վայելելով որոշ երկրների աջակցությունը և ոտնահարելով միջազգային օրենքներն ու կանոնները, շարունակել է իր միջուկային ռազմական ծրագիրը»,-հայտարարեց Նաջաֆին: Նա միևնույն ժամանակ զգուշացրեց տարածաշրջանի անվտանգության և միջուկային ապատարածման պայմանագրի վավերականության վրա Իսրայելի միջուկային անօրինական ծրագրի բացասական ազդեցությունների մասին:

Քուվեյթի ներկայացուցիչը հանդես գալով արաբական երկրների խմբի անունից և ընթերցելով Իսրայելի միջուկային ծրագիրը դատապարտող մի հաղորդագրություն, հայտարարեց, որ հարցը ներառելու է առաջիկա սեպտեմբերին գումարվելիք գործակալության ընդհանուր ժողովի օրակարգում: