Լարիջանի.«Իրանն ԱՄՆ-ի վերաբերմունքից ելնելով, քայլեր է ձեռնարկել»
Անդրադառնալով Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրից ԱՄՆ-ի դուրս գալուն , Իրանի իսլամական խորհրդարանի նախագահն ասել է.«Ամերիկացիների այս քայլը ինչ-որ չափով ազդել է երկրի ներդրումների վրա: Այս կապակցությամբ ձեռնարկվել են քայլեր ընթանում են բանակցություններ»:
Ալի Լարիջանին երեքշաբթի օրը լրագրողներին տված հարցազրույցում ասել է.«Հաշվի առնելով,որ ամերիկացիները ՀԳՀԾ-ի հարցում դեմ գնացին բարոյական սկզբունքներին ու միջազգային պարտավորություններին և պաշտոնապես դուրս եկան միջուկային համաձայնագրից,անհրաժեշտ է ստույգ շրջանակ ստեղծել ԱՄՆ-ի քայլերին դիմակայելու համար»:
Լարիջանին հավելել է.«Իրանի դեմ ԱՄՆ-ի քայլերը նորություն չեն և շարունակվում են իսլամական հեղափոխության հաղթանակից ի վեր»:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը 2018 թ. մայիսի 8-ին կրկնելով Իրանի դեմ անհիմն մեղադրանքները, հայտարարեց ՀԳՀԾ-ից Վաշինգտոնի դուրս գալու և առաջիկա 3-ից 6 ամիսների ընթացքում միջուկային պատժամիջոցների վերականգնման մասին:
Իրանի իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդն պայմաններ է առաջադրել Եվրամիության երկրների հետ ՀԳՀԾ-ի պահպանման համար, որոնք են՝ «Եվրոպական երկրները պետք է երաշխավորեն Իրանի տնտեսական շահերի ապահովումը չնայած ԱՄՆ-ի խախտումներին», «Նրանք պետք է երաշխավորեն, որ չեն բարձրացնելու հրթիռային ծրագրի մասին հարցը և չեն միջամտելու երկրի տարածաշրջանային քաղաքականությանը», «Եվրոպացիները պետք է ապահովեն իրանական նավթի վաճառքը և խստորեն դեմ հանդես գան ԱՄՆ պատժամիջոցների կիրառման որոշումներին», «Եվրոպական բանկերը պետք է երաշխավորեն Իրանի հետ բիզնես գործարքների անցկացումը»: