Իրանը բողոքել է Ֆրանսիայում Մոնաֆեղին ահաբեկչական խմբի գործունեության դեմ
Քաղաքական գծով ԻԻՀ ԱԳ նախարարի տեղակալը բողոքել է Ֆրանսիայում Մոնաֆեղին ահաբեկչական խմբի գործունեության դեմ:
Չորեքշաբթի օրը Թեհրանում անցկացվող Իրան-Ֆրանսիա քաղաքական երկխոսության հինգերորդ փուլի շրջանակում, Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարարության գլխավոր քարտուղար Մորիս Գուրդո-Մոնտանի հետ հանդիպմանը, Սեյյեդ Աբբաս Էրաղչին պահանջել է դադարեցնել այդ երկրում Մոնաֆեղին ահաբեկչական խմբի գործունեությունը:
Մորիս Գուրդո-Մոնտանը շեշտել է «Ֆրանսիան զգոնությամբ հսկում է ահաբեկչական անցյալ ունեցող խմբերի գործունեությունը»:
Կողմերն ընդգծել են ՀԳՀԾ-ի պահպանման և բոլոր կողմերի հավատարմության անհրաժեշտությունը: Էրաղչին և Մոնտանը կարևորել են երկկողմ հարաբերությունների ամրապնդումը:
Քաղաքական երկխոսության շրջանակում Իրանը և Ֆրանսիան քննարկել են տարածաշրջանային ու միջազգային հարցեր, նաև թաքֆիրական ու ահաբեկչական խմբերի դեմ պայքարի, առկա ճգնաժամերի կարգավորման, նաև Եմենում պատերազմի դադարեցման քաղաքական լուծումների հարցերը: