Խառազի.«Միջինարևելյան խնդրի լուծումը հնարավոր է տարածաշրջանի ուժերի բանակցության շնորհիվ»
Իրանի արտաքին հարաբերությունների ստրատեգիական խորհրդի նախագահը նշել է, որ միջինարևելյան խնդիրները պետք է կարգավորել տարածաշրջանի ուժերի միջև բանակցության միջոցով: Նա ասել է.«Իրանը, Թուրքիան, Եգիպտոսը և Արաբիան պետք է բանակցեն տարածաշրջանի ճգնաժամերի կարգավորման շուրջ»:
Չորեքշաբթի օրը Քամալ Խառազին ասել է.«Սիրիայում ահաբեկչությանը սատարող երկրների ստրատեգիական սխալներից մեկը Սիրիայի ճակատագիրն իրենց ձեռքն առնելու նպատակով ահաբեկիչներին ֆինասավորումն ու սպառազինումն է եղել, սակայն դրա արդյունք եղավ եվրոպական երկրներին ուղղված անվտանգության սպառնալիքը»:
Խառազիի խոսքերով, Եվրոպայի ստրատեգիական սխալը եղել է Սիրիայի ճգնաժամի նկատմամբ լռությունն ու աջակցումը: «Եթե չլիներ Սիրիայի հրավերով այդ երկրում Իրանի և Իրաքի խորհրդատվական ներկայությունը, այսօր ԻԼԻՊ-ը կարող էր դառնալ որպես տարածքի հարևաններ ՝ տարածաշրջանի և Եվրոպայի անապահովության գործոնը ». ասել է նա: