Երկրաշարժ Քերմանշահ նահանգի Թազեհաբադ քաղաքում. տուժածների թիվը հասել է 40-ի
https://parstoday.ir/hy/news/iran-i95931-Երկրաշարժ_Քերմանշահ_նահանգի_Թազեհաբադ_քաղաքում._տուժածների_թիվը_հասել_է_40_ի
Քերմանշահի նահանգապետը հայտարարել է.«Թազեհաբադ քաղաքում գրանցված 5.9 մագնիտուդով երկրաշարժի հետևանքով տուժածների թիվը հասել է 40-ի»:
(last modified 2026-02-25T15:54:36+00:00 )
Հուլիս 22, 2018 17:44 Asia/Tehran
  • Երկրաշարժ Քերմանշահ նահանգի Թազեհաբադ քաղաքում. տուժածների թիվը հասել է 40-ի

Քերմանշահի նահանգապետը հայտարարել է.«Թազեհաբադ քաղաքում գրանցված 5.9 մագնիտուդով երկրաշարժի հետևանքով տուժածների թիվը հասել է 40-ի»:

Կիրակի օրը կեսօրից հետո 5.9 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Իրանի Քերմանշահ նահանգի Թազեհաբադ քաղաքում:

Նշելով, որ  բարեբախտաբար զոհեր չկան,  Քերմանշահի նահանգապետ Հուշանգ Բազվանդը հստակեցրել է.«Վիրավորների մեծ մասին   բուժօգնություն է ցուցաբերվել տեղում»:

Ներկայումս այդ շրջանում փրկարարական աշխատանքներ են իրականանում:

Սեյսմիկ ռիսկի գնահատման 10 խմբեր ու շտապ օգնության ուղղաթիռներ են գործուղվել Քերմանշահ նահանգի Թազեհաբադ քաղաք:

Կիրակի առավոտյան 5.7 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Հորմոզգան նահանգի Ռույդար շրջանում:

Իսկ 5.7 մագնիտուդով երկրաշարժը ցնցել է Հորմոզգան և Ֆարս նահանգների որոշ շրջաններ:

Դեռևս հավանական զոհերի և ավերածությունների մասին տեղեկությունների չկան։