Արաբիան ու Էմիրությունները բացահայտ պարտություն են կրել Եմենում
https://parstoday.ir/hy/news/iran-i96717-Արաբիան_ու_Էմիրությունները_բացահայտ_պարտություն_են_կրել_Եմենում
Միջազգային հարցերում Իրանի իսլամական խորհրդարանի նախագահի հատուկ օգնականն ասել է. «Եմենցի աշակերտների ավտոբուսի դեմ ռազմական հարձակումը արտահայտում է Եմենում Արաբիայի ու Էմիրությունների կրած ռազմական բացահայտ պարտությունը»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 11, 2018 03:00 Asia/Tehran
  • Արաբիան ու Էմիրությունները բացահայտ պարտություն են կրել Եմենում

Միջազգային հարցերում Իրանի իսլամական խորհրդարանի նախագահի հատուկ օգնականն ասել է. «Եմենցի աշակերտների ավտոբուսի դեմ ռազմական հարձակումը արտահայտում է Եմենում Արաբիայի ու Էմիրությունների կրած ռազմական բացահայտ պարտությունը»:

Միջազգային հարցերում Իրանի իսլամական խորհրդարանի նախագահի հատուկ օգնական Հոսեյն Ամիր  Աբդոլլահյանն ուրբաթ գիշեր Թուիթերում կատարած գրառմամբ ընդգծել է. «Հաջի ուխտագնացության արարողության սեմին Էմիրություններն ու Արաբիան Սաադեում հրի ու սրի քաշեցին եմենցի աշակերտներին»:

«Հաջի ուխտագնացության սեմին Էմիրություններն ու Արաբիան լռում են Գազայի հատվածի բռնահարված ժողովրդի կոտորածի դիմաց ու համագործակցում զավթիչների հետ»,-հայտարարել է Միջազգային հարցերում Իրանի իսլամական խորհրդարանի նախագահի հատուկ օգնականը:

Սաուդական ագրեսոր ռեժիմի ռազմական ինքնաթիռները հինգշաբթի օրը Սաադե նահանգի Զահիան քաղաքում կրակեցին եմենցի երեխաների փոխադրող մի ավտոբուսի վրա, որի հետևանքով զոհվեցին 55 երեխաներ և 77 ուրիշներ վիրավորվեցին: