Թբիլիսին ձգտում է Թեհրանի հետ կողմերի հաղթանակի ձևաչափով համագործակցությանը
Իրանում Վրաստանի դեսպանն ասել է .«Հաշվի առնելով Թեհրան-Թբիլիսի տնտեսական համագործակցության զարգացման համար առկա հնարավորությունները, Վրաստանը ցանկանում է կողմերի հաղթանակի ձևաչափով համագործակցել Իրանի հետ:
Ինչպես հաղորդել է ԻՌՆԱ գործակալությունը, Թեհրանում Իրանի և Վրաստանի պալատի պաշտոնական բրոքերային գրասենյակի բացման արարողության ժամանակ Իոսեպ Չախվաշվիլին ասել է .«Իրանցի ներդրողները կարող են Վրաստանում արդյունաբերական արհեստանոցներ ստեղծելով առանց մաքսային սակագների իրենց ապրանքները հասցնել եվրոպական երկրներ և Չինաստան»:
Իրանի և Վրաստանի համատեղ պալատի նախագահ Ֆաթիմա Մողիմին ասել է .«Արտասահմանցի ներդրողների համար հնարավորություններ ստեղծելով, Վրաստանը կարող է դառնալ դեպի Եվրոպական շուկա Իրանի տնտեսվարողների մուտքի ճանապարհը»:
«Մինչ այժմ Իրանից երեք տնտեսական պատվիրակություններ Վրաստան են մեկնել ՝ այդ երկրի հետ հարաբերությունները զարգացնելու նպատակով».-ասել է Մողիմին: