Սաուդացիները պարզերես են դարձրել պատմության դահիճներին
Իրանի դատական իշխանության ղեկավարը դատապարտել է Եմենում Արաբիայի ռեժիմի ոճրագործությունները, մասնավորապես երեխաներին փոխադրող մեքենայի վրա հարձակումը: Նա սարսափելի է որակել այդ քայլն, ավելացնելով.«Սաուդական ռեժիմը պարզերես են դարձրել պատմության դահիճներին»:
Նշելով, որ Արաբիան հարձակվում է Եմենի ժողովրդի վրա՝ հալածանքներին չենթարկվելու և անկախատենչության պատճառով, Այաթոլլահ Սադեղ Ամելի Լարիջանին ավելացրել է. «Ցավոք իսլամական մի երկիր այնքան է ընկել, որ նույնիսկ երեխաներին չի խղճում»:
Իրանի դատական իշխանության ղեկավարն անդրադարձել է Եմենում Արաբիայի իրականացրած ոճրագործություններին ԱՄՆ-ի և արևմուտքի ցավալի աջակցությանը և հույս հայտնել, որ կգա մի օր, երբ իսլամական երկրներն, այդ թվում Արաբիայի ղեկավարները կհամոզվեն, որ Եմենի խնդիրը ռազմական լուծում չի ունեցել և Եմենի ժողովրդի իրավունքները ճանաչելուց բացի այլ ելք չեն ունենալու:
Սաուդական կոալիցիայի կործանիչները հինգշաբթի օգոստոսի 9-ի երեկոյան հարձակվել են Սաադայի Զահյան քաղաքում աշակերտներ տեղափոխող մեքենայի վրա: Զոհվել է 55 հոգի, շուրջ 80-ը վիրավորվել են: