Լոնդոնը մերժել է Իրանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու ԱՄՆ-ի պահանջը
https://parstoday.ir/hy/news/iran-i96962-Լոնդոնը_մերժել_է_Իրանի_նկատմամբ_պատժամիջոցներ_կիրառելու_ԱՄՆ_ի_պահանջը
Պատասխանելով հակաիրանական պատժամիջոցների հարցում ԱՄՆ-ի հետ քայլ պահելու Վաշինգտոնի պահանջին, Բրիտանիայի ԱԳ նախարարությունը հայտարարել է, որ Լոնդոնը Թեհրանի դեմ պատժամիջոցներ չի գործադրելու:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 17, 2018 06:47 Asia/Tehran
  • Լոնդոնը մերժել է Իրանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու ԱՄՆ-ի պահանջը

Պատասխանելով հակաիրանական պատժամիջոցների հարցում ԱՄՆ-ի հետ քայլ պահելու Վաշինգտոնի պահանջին, Բրիտանիայի ԱԳ նախարարությունը հայտարարել է, որ Լոնդոնը Թեհրանի դեմ պատժամիջոցներ չի գործադրելու:

Izvestia ռուսական օրաթերթի հաղորդմամբ, Բրիտանիայի ԱԳ նախարարությունը մի հաղորդագրությամբ պատասխանել է ԱՄՆ-ի այդ պահանջին՝ ընդգծելով Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրին Լոնդոնի հավատարմությունը: Բրիտանիայի ԱԳ նախարարությունը նաև հայտարարել է, որ այդ համաձայնությունը գերնշանակություն ունի տարածաշրջանային կայունությունը պահպանելու համար: 

ԱՄՆ-ը բազմիցս բրիտանացիներից պահանջել է Իրանի դեմ պատժամիջոցների կիրառման հարցում լինել Վաշինգտոնի կողքին՝ նախազգուշացնելով, որ Իրանի հետ առևտուրը շարունակող բրիտանական ընկերությունները հայտնվելու են ԱՄՆ-ի պատժամիջոցների առջև: Նախազգուշացում, որը Վաշինգտոնի կողմից հնչել է նաև այլ երկրների հասցեին: 

Չնայած իր մեծամոլական քաղաքականությունների հետ աշխարհի շատ երկրների հակառակությանը, ԱՄՆ-ը փորձում է հոգեբանական պատերազմ սկսել, որպեսզի տարբեր պետությունների ու ընկերությունների մոտ սարսափ առաջացնի՝ հակաիրանական քայլերում, որպեսզի նրանք միանան Վաշինգտոնին: ԱՄՆ-ը բոլոր երկրներին սպառնացել է, որ պատժվելու են այդ հարցում իրենց չուղեկցելու դեպքում, սակայն Եվրամիությունը և եվրոպական երկրները  նաև մի քանի այլ երկրներ ՝ Ռուսաստանը, Չինաստանը, Թուրքիան, Պակիստանը և Հնդկաստանը հայտարարել են, որ չեն մասնակցելու հակաիրանական քայլերին, քանի որ դա հակասում է իրենց ազգային շահերին: Եվրամիությունը ջանում է պահպանել ՀԳՀԾ-ն, քանի որ այն համարում է անվտանգության ձեռքբերում և առ այսօր այդ ուղղությամբ ընդունելի քաղաքական կողմնորոշում է  ունեցել: Գործնական դաշտում ևս, ԱՄՆ-ի հակաիրանական միակողմանի պատժամիջոցները մեկնարկելով, Բրյուսելը թարմացրեց խափանիչ օրենքները, որը պատիժ էր նախատեսում Իրանի դեմ ԱՄՆ-ի պատժամիջոցներին միացող եվրոպական երկրների համար:

Եվրամիությունը և աշխարհի մյուս երկրները փորձում են ապահովել սեփական ազգային շահերը և միջազգային կարևոր ձեռքբերում հանդիսացող ՀԳՀԾ-ի պահպանումը նրանց համար առաջնահերթություն է համարվում, քանի որ ապահովում է նրանց տնտեսական, անվտանգության ու քաղաքական շահերը:

Խափանիչ օրենքներ ընդունելու Եվրամիության քայլը համարվում է նաև ԱՄՆ-ի և նրա եվրոպացի դաշնակիցների միջև լարվածությունը սրող հանգամանք: Վաշինգտոնի կողմից եվրոպական երկրների ազգային շահերի անտեսումը թուլացրել է Ատլանտյան օվկիանոսի երկու կողմերի փոխվստահությունը:

ԱՄՆ-ի  Foreign Affairs պարբերականի ինտերնետային կայքում հրապարակված հոդվածում, Center for a New American Security կենտրոնի ավագ գիտաշխատող ՝ Պիտեր Հարելը գրել է. «ԱՄՆ-ը խնդիրներ է ունենալու ՀԳՀԾ-ի շուրջ կենսենսուսի խախտման ուղղությամբ իր քայլերի հետևանքով: Պատճառը ՝ Թեհրանի հետ առևտրական հարաբերությունները դադարեցնելու համար մյուս երկրներին համոզելու հարցում իրավական հիմքերի բացակայությունն է»:

Իրանի նկատմամբ պատժամիջոցների կիրառման հարցում ԱՄՆ-ի ամենամոտ դաշնակիցների  բացահայտ հակադրումը վկայում է միջազգային բեմերում ԱՄՆ-ի մեկուսացման մասին, որը կարող է Իրանի և աշխարհի համար միջազգային ձեռքբերում ունենալ՝ միջազգային համակարգը միաբևեռ կարգավիճակից հանելով և նոր բազմաբևեռ համակարգ ստեղծելով: