Իրանի իսլամական խորհրդարանի պատգամավորները հովանավորել են երկրի պաշտպանական արդյունաբերության ձեռքբերումները
https://parstoday.ir/hy/news/iran-i97133-Իրանի_իսլամական_խորհրդարանի_պատգամավորները_հովանավորել_են_երկրի_պաշտպանական_արդյունաբերության_ձեռքբերումները
Օգոստոսի 22-ի՝ Իրանում պաշտպանական արդյունաբերության օրվա առիթով հրապարակած հաղորդագրության մեջ, Իրանի իսլամական խորհրդարանի պատգամավորները հովանավորել են երկրի պաշտպանական արդյունաբերության ձեռքբերումները և կանխարգելման կարողության բարձրացումը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 21, 2018 07:35 Asia/Tehran
  • Իրանի իսլամական խորհրդարանի պատգամավորները հովանավորել են երկրի պաշտպանական արդյունաբերության ձեռքբերումները

Օգոստոսի 22-ի՝ Իրանում պաշտպանական արդյունաբերության օրվա առիթով հրապարակած հաղորդագրության մեջ, Իրանի իսլամական խորհրդարանի պատգամավորները հովանավորել են երկրի պաշտպանական արդյունաբերության ձեռքբերումները և կանխարգելման կարողության բարձրացումը:

Իրանի իսլամական խորհրդարանի պատգամավորներն ընդգծել են, որ պաշտպանական արդյունաբերության ոլորտում Իրանի ձեռքբերումները ազգային հզորության, դիմադրողական տնտեսության ու պաշտպանական գերակայության ուղղությամբ ինքնաբավությու ու ինքնավստահություն են խորհրդանշում:

Իրանի իսլամական խորհրդարանի պատգամավորները հավաստիացրել են, որ Իրանի պաշտպանական կարողության բարձրացումը մի կողմից սարսափ է պատճառել թշնամիներին ու տիրակալ ուժերին, մյուս կողմից գոհունակություն է պատճառել տարածաշրջանային ու միջազգային բարեկամներին ու դաշնակիցներին:

Հաղորդագրության մեջ ասված է. «Պաշտպանական արդյունաբերության ոլորտում Իրանի զարգացումները վկայում են, որ ոչ միայն ԱՄՆ-ի 40-ամյա շրջափակումները չեն կանխել այս արդյունաբերության զարգացումը, այլև այս ոլորտում հնարավոր է եղել փշրել շրջափակումները:

Օգոստոսի 22-ը Իրանում պաշտպանական արդյունաբերության օր է հռչակված: