Ռոհանի.«ՀԳՀԾ-ի կողմերը պետք է արագացնեն համաձայնագիրը պահպանելու իրենց ծրագրերը»
Ֆրանսիայի նախագահի հետ ունեցած հեռախոսազրույցում Իրանի իսլամական հանրապետության նախագահն ասել է.«Հաշվի առնելով Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրից ԱՄՆ-ի միակողմանի հրաժարվելու փաստը, համաձայնության մյուս կողմերը պետք է արագացնեն և ավելի թափանցիկ կերպով կատարեն համաձայնության պահպանմանն ուղղված իրենց ծրագրերը»:
Երկուշաբթի օրը Էմանուել Մակրոնի հետ ունեցած հեռախոսազրույցում, Հասան Ռոհանին նշել է.«ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի դուրս գալուց հետո , մյուս կողմերը գործարքը պահպանելու համար ծանր բեռ են կրում իրենց ուսերին: Իրանը ցանկանում է պահպանել միջուկային համաձայնությունը , սակայն միաժամանակ եթե ֆինասական ու գումարային, նավթի, ապահովագրության և տրանսպորտի ցանցերի երաշխավորման հարցում Եվրոպան գործնական ու հստակ ծրագիր չներկայացնի, ապա Թեհրանն այլ քայլերի է դիմելու»:
Նշելով, որ Փարիզը ցանկանում է զարգացնել Թեհրանի հետ իր հարաբերությունները, Մակրոնն ասել է.«Ֆրանսիան իր ողջ ջանքերն ի գործ է դնելու ՝ ՀԳՀԾ-ն պահպանելու համար: Փարիզը հավատարիմ է այդ համաձայնությանը և կատարելու է իր պարտականությունները»:
Պարզաբանելով Ֆրանսիայի և միջուկային համաձայնության մյուս կողմերի քայլերը, Մակրոնը նշել է.«Ֆրանսիան ինտենսիվորեն փորձում է պահպանել միջուկային գործարքը և այդ կապակցությամբ առևտրական ու ֆինանսական տարբեր մեխանիզմներ է իրականացնում»:
Իրենց հեռախոսազրույցում, ԻԻՀ-ի և Ֆրանսիայի նախագահները կարևորել են համատեղ նպատակների իրականացմանն ուղղված սերտ կապերի շարունակումը: