ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի դուրս գալը միջազգային անկարգություն է առաջացրել. Լարիջանի
https://parstoday.ir/hy/news/iran-i97536-ՀԳՀԾ_ից_ԱՄՆ_ի_դուրս_գալը_միջազգային_անկարգություն_է_առաջացրել._Լարիջանի
Իրանի իսլամական խորհրդարանի նախագահը հայտարարել է, որ ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի դուրս գալը խոստումնադրժություն էր: Նա ասել է. «Այս քայլը միջազգային անկարգություն առաջացրեց»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 31, 2018 06:28 Asia/Tehran
  • ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի դուրս գալը միջազգային անկարգություն է առաջացրել. Լարիջանի

Իրանի իսլամական խորհրդարանի նախագահը հայտարարել է, որ ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի դուրս գալը խոստումնադրժություն էր: Նա ասել է. «Այս քայլը միջազգային անկարգություն առաջացրեց»:

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, Ալի Լարիջանին հինգշաբթիի երեկոյան Թեհրան նահանգի հարավում գտնվող Ղոմում հավելել է. «ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի դուրս գալուց հետո եվրոպական երկրներն առաջարկեցին, որ եթե Իրանը հավատարիմ մնա միջուկային համաձայնությանե, կապահովեն Թեհրանի հետ Եվրոպայի տնտեսական հարաբերությունների պահպանման պայմանները և Իրանը, չնայած եվրոպացիների նկատմամբ անվստահությանը,  չմերժեց առաջարկը»:

Լարիջանին նշել է, որ եվրոպացիների հետ համագործակցության նպատակը դիվանագիտության պոտենցիալների օգտագործումը և ներքին արտադրողների ու արդյունաբերողների համար տնտեսական հարաբերության միջավայրի հարթեցումն է:

ԱՄՆ նախագահը մայիսի 8-ին լքեց ՀԳՀԾ-ն և հայտարարեց, որ նոյեմբերի 4-ին նպատակ ունի զրոյացնել Իրանից նավթի, գազի ու նավթամթերքի արտահանումը: