ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի դուրս գալը միջազգային անկարգություն է առաջացրել. Լարիջանի
Իրանի իսլամական խորհրդարանի նախագահը հայտարարել է, որ ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի դուրս գալը խոստումնադրժություն էր: Նա ասել է. «Այս քայլը միջազգային անկարգություն առաջացրեց»:
ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, Ալի Լարիջանին հինգշաբթիի երեկոյան Թեհրան նահանգի հարավում գտնվող Ղոմում հավելել է. «ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի դուրս գալուց հետո եվրոպական երկրներն առաջարկեցին, որ եթե Իրանը հավատարիմ մնա միջուկային համաձայնությանե, կապահովեն Թեհրանի հետ Եվրոպայի տնտեսական հարաբերությունների պահպանման պայմանները և Իրանը, չնայած եվրոպացիների նկատմամբ անվստահությանը, չմերժեց առաջարկը»:
Լարիջանին նշել է, որ եվրոպացիների հետ համագործակցության նպատակը դիվանագիտության պոտենցիալների օգտագործումը և ներքին արտադրողների ու արդյունաբերողների համար տնտեսական հարաբերության միջավայրի հարթեցումն է:
ԱՄՆ նախագահը մայիսի 8-ին լքեց ՀԳՀԾ-ն և հայտարարեց, որ նոյեմբերի 4-ին նպատակ ունի զրոյացնել Իրանից նավթի, գազի ու նավթամթերքի արտահանումը: