Լարիջանի.«Իրանը կասկածում է միջուկային հանձնառությունների կատարման մեջ Եվրոպայի կարողություններին»
https://parstoday.ir/hy/news/iran-i97597-Լարիջանի._Իրանը_կասկածում_է_միջուկային_հանձնառությունների_կատարման_մեջ_Եվրոպայի_կարողություններին
Իրանի իսլամական խորհրդարանի նախագահն ասել է.«Չնայած որոշում ընդունելու հարցում եվրոպացիների կարողության նկատմամբ լուրջ կասկածներ կան,սակայն Իրանը համաձայնել է ժամկետ ճշտել միջուկային հարցի շուրջ բանակցություններ անցկացնելու և խնդիրը լուծելու նպատակով նրանց քաղաքական կամքը փորձելու համար»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 01, 2018 13:45 Asia/Tehran
  • Լարիջանի.«Իրանը կասկածում է միջուկային հանձնառությունների կատարման մեջ Եվրոպայի կարողություններին»

Իրանի իսլամական խորհրդարանի նախագահն ասել է.«Չնայած որոշում ընդունելու հարցում եվրոպացիների կարողության նկատմամբ լուրջ կասկածներ կան,սակայն Իրանը համաձայնել է ժամկետ ճշտել միջուկային հարցի շուրջ բանակցություններ անցկացնելու և խնդիրը լուծելու նպատակով նրանց քաղաքական կամքը փորձելու համար»:

Ալի Լարիջանին հավելել է.«Իրանն իրավունք ուներ Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրից ԱՄՆ-ի  դուրս գալուց հետո դուրս գալ համաձայնագրից և վերսկսել իր գործունեությունը: Սակայն մի քանի եվրոպացի ղեկավարներ կապ հաստատեցին իրանցի պաշտոնատարների հետ և ասացին, որ դուրս չգան համաձայնագրից, որպեսզի Եվրոպան ապահովի այնպիսի պայմաններ, որպեսզի Թեհրանը չտուժի»:

Լարիջանին հստակեցրել է.«ՄԱԳԱՏԷ-ի զեկույցների համաձայն՝ Իրանը կատարել է իր բոլոր պարտավորությունները»:

Իրանը և Եվրոպան բանակցություններ են սկսել՝ միջազգային համաձայնագրից ԱՄՆ-ի դուրս գալուց հետո ՀԳՀԾ-ն պահպանելու նպատակով: