Լարիջանի.«Իրանը կասկածում է միջուկային հանձնառությունների կատարման մեջ Եվրոպայի կարողություններին»
Իրանի իսլամական խորհրդարանի նախագահն ասել է.«Չնայած որոշում ընդունելու հարցում եվրոպացիների կարողության նկատմամբ լուրջ կասկածներ կան,սակայն Իրանը համաձայնել է ժամկետ ճշտել միջուկային հարցի շուրջ բանակցություններ անցկացնելու և խնդիրը լուծելու նպատակով նրանց քաղաքական կամքը փորձելու համար»:
Ալի Լարիջանին հավելել է.«Իրանն իրավունք ուներ Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրից ԱՄՆ-ի դուրս գալուց հետո դուրս գալ համաձայնագրից և վերսկսել իր գործունեությունը: Սակայն մի քանի եվրոպացի ղեկավարներ կապ հաստատեցին իրանցի պաշտոնատարների հետ և ասացին, որ դուրս չգան համաձայնագրից, որպեսզի Եվրոպան ապահովի այնպիսի պայմաններ, որպեսզի Թեհրանը չտուժի»:
Լարիջանին հստակեցրել է.«ՄԱԳԱՏԷ-ի զեկույցների համաձայն՝ Իրանը կատարել է իր բոլոր պարտավորությունները»:
Իրանը և Եվրոպան բանակցություններ են սկսել՝ միջազգային համաձայնագրից ԱՄՆ-ի դուրս գալուց հետո ՀԳՀԾ-ն պահպանելու նպատակով: