Զարիֆ. Եվրոպան պետք է որոշի. դիմադրել կամ կամ հանձնվել ԱՄՆ-ին
ԻԻՀ ԱԳ նախարարն ընդգծել է, որ Եվրոպան պետք է որոշի դիմադրությում է, թե՝ հանձնվում Միացյալ Նահանգներին:
Գերմանական Der Spiegel շաբաթաթերթին տված հարցազրույցում ԻԻՀ ԱԳ նախարար Մոհամեդ Ջավադ Զարիֆն ասել է.-«Եթե Եվրամիությունը շարունակի չարձագանքել ՀԳՀԾ-ից Միացյալ Նահանգների դուրս գալու քայլին, պետք է սպասի Իրանի կողմից այս դիրքորոշման հետևանքներին»:
Զարիֆն ընդգծել է, որ Եվրոպան և ՀԳՀԾ-ի այլ ստորագրողները պետք է միջոցներ ձեռնարկեն Իրանի դեմ ԱՄՆ պատժամիջոցների ազդեցության դեմ: Նա հավելել է, որ եթե Եվրոպան շարունակի իր պասիվ մոտեցումը ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի դուրս գալու քայլի վերաբերյալ, հավանաբար Իրանը կվերսկսի ուրանի հարստացումը:
Իրանի արտգործնախարարը մերժել է Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի հետ բանակցությունները հստակեցրել է.-«Նման բանակցությունների հիմք չկա, և միայն այն դեպքում, եթե ԱՄՆ-ն վերադառնա Իրանի հետ միջուկային գործարքին, Թեհրանը կարող է մտածել նման բանակցությունների մասին»: