ՀԳՀԾ-ի պահպանմանն ուղղված եվրոպացիների քայլերը բավարար չեն. Ֆալահաթփիշե
https://parstoday.ir/hy/news/iran-i98278-ՀԳՀԾ_ի_պահպանմանն_ուղղված_եվրոպացիների_քայլերը_բավարար_չեն._Ֆալահաթփիշե
Իրանի իսլամական խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահը նշել է, որ Եվրոպայի կողմից ՀԳՀԾ-ի պահպանման համար առաջարկված լուծումները կայուն ու վստահելի չեն: Նրա խոսքերով. «ՀԳՀԾ-ի պահպանմանն ուղղված եվրոպացիների քայլերը բավարար չեն»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 18, 2018 02:38 Asia/Tehran
  • ՀԳՀԾ-ի պահպանմանն ուղղված եվրոպացիների քայլերը բավարար չեն. Ֆալահաթփիշե

Իրանի իսլամական խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահը նշել է, որ Եվրոպայի կողմից ՀԳՀԾ-ի պահպանման համար առաջարկված լուծումները կայուն ու վստահելի չեն: Նրա խոսքերով. «ՀԳՀԾ-ի պահպանմանն ուղղված եվրոպացիների քայլերը բավարար չեն»:

«Մեհր» լրատվական գործակալության հաղորդման համաձայն, Հեշմաթոլլահ Ֆալահաթփիշեն անդրադառնալով Իրանի հետ միջուկային համաձայնության պահպանման նպատակով ֆինանսական վճարումների համակարգ ստեղծելու Գերմանիայի ջանքերին, ասել է. «Նավթի արտահանման պահպանումը, ֆինանսական ու բանկային փոխանակումների շարունակվելը, նաև Իրանում ներդրումները ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի հրաժարումից հետո եվրոպացիների հետ քննարկված թեմաներից են եղել»:

Իրանի իսլամական խորհրդարանի ազգային անվտանգության հանձնաժողովի նախագահը  նշել է, որ ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի անօրինական հրաժարման պատճառած բարդությունների վերացման համար եվրոպացիները չեն օգտագործում իրենց ամբողջ կարողությունն ու  ազդեցությունե: Նա հավելել է. «ՀԳՀԾ-ի պահպանման ուղղությամբ իր որոշ քայլերում ԵՄ-ն միայն իր սեփական շահն է նկատի առնում»:

«Եվրոպացիներն ակնկալում են, որ պատժամիջոցներն անազդեցիկ դարձնելու գործընթացում ակտիվների շրջանառության և դրամն իրան վերադառնալու իրավունքի իրացումից եվրոպական ընկերություններն ու բանկերը շահեր ստացան»,-հայտարարել է ֆալահաթփիշեն: