Սեպտեմբեր 19, 2018 11:32 Asia/Tehran
  • ՀԳՀԾ-ի համաչափ գործադրումն Իրանի պահանջն է. Ալիռեզա Ջահանգիրի

Հաագայում հաստատված Քիմիական զենքերի տարածումն արգելող կազմակերպությունում Իրանի մշտական ներկայացուցիչն ու դեսպանն ասել է. «ՀԳՀԾ-ի գործադրմամբ Իրանը հարգել է իր ստանձնած պարտավորությունները և ակնկալում է, որ մյուս կողմերն էլ ներկայացնեն իրենց տնտեսական գործնական առաջարկները»:

Համաձայն «Մեհր» լրատվական գործակալության հաղորդման, Ալիռեզա Ջահանգիրին երեքշաբթի օրը նիդերլանդացի լրագրողների հետ զրույցում ընդգծել է. «Իրանի կողմից ՀԳՀԾ-ի բոլոր  կետերի գործադրումն ապացուցեց, որ ԻԻՀ-ն միջազգային ասպարեզում վստահելի և պարտավորությունը հարգող երկիր է»:

«Սակայն Թրամփը լքելով ՀԳՀԾ-ն ապացուցեց, որ ոտնահարում է միջազգային իրավունքը և ցանկանում է խաթարել միջազգային կազմակերպություններն ու պայմանագրերը»,-հայտարարել է  Ջահանգիրին:

Նա նշել է, որ ԱԷՄԳ-ն 12 անգամ հաստատել է ՀԳՀԾ-ի հանդեպ Իրանի հավատարմությունը հույս հայտնելով, որ ԵՄ-ն իր առաջարկներում կերաշխավորի Իրանի նավթի գնումն ու բանկային փոխանակումները:

Պիտակ