Իրանի ոչ պետական կազմակերպությունների հաղորդագրությունը՝ Թեհրանի դեմ ԱՄՆ-ի կամայական քայլերի վերաբերյալ
Իրանի ոչ-պետական կազմակերպությունները մարդու իրավունքների խախտում են բնութագրել ՀԳՀԾ-ից հրաժարվելու ԱՄՆ-ի քայլը:
Հաղորդագրություն տարածելով, Իրանի մի շարք ոչ-պետական կազմակերպություններ հայտարարել են, որ առողջապահության ոլորտում Իրանի դեմ ԱՄՆ-ի առաջացրած սահմանափակումները սպառնում են մեծ թվով հիվանդների կյանքին:
Հաղորդագրությունը ստորագրողները Իրանի քաղաքացիական հասարակության անունից պետություններին, միջազգային կազմակերպություններին և քաղաքացիական կառույցներին կոչ են արել ձգտել կայուն խաղաղության և Իրանի ժողովրդի դեմ անարդար շրջափակումների վերացման:
Հաղորդագրության մեջ ասված է.«Տարբեր տեսակի դեղորայքից ու բժշկական սարքավորումներից Իրանի ժողովրդին զրկելը մարդու իրավունքների և միջազգային հանձնառությունների խախտում է համարվում, որին հարկավոր է արագ արձագանքել»: