Էրաղչի.«Իրանի հետ Եվրոպայի ֆինանսական մեխանիզմը նույնպես հարմար է այլ երկրների համար»
https://parstoday.ir/hy/news/iran-i98862-Էրաղչի._Իրանի_հետ_Եվրոպայի_ֆինանսական_մեխանիզմը_նույնպես_հարմար_է_այլ_երկրների_համար
Իրանի ԱԳ նախարարի քաղաքական հարցերով տեղակալ Աբբաս Էրաղչին ասել է.«Ֆինանսական վճարումների համար նախատեսված Իրան-Եվրամիություն ֆինանսական մեխանիզմը կարող է կիրառվել նաև այլ երկրների կողմից»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 01, 2018 14:33 Asia/Tehran
  • Էրաղչի.«Իրանի հետ Եվրոպայի ֆինանսական մեխանիզմը  նույնպես հարմար է այլ երկրների համար»

Իրանի ԱԳ նախարարի քաղաքական հարցերով տեղակալ Աբբաս Էրաղչին ասել է.«Ֆինանսական վճարումների համար նախատեսված Իրան-Եվրամիություն ֆինանսական մեխանիզմը կարող է կիրառվել նաև այլ երկրների կողմից»:

Այսօր «Ռիա Նովոստի» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում նշելով, որ որոշ տարրեր փորձում են կանխարգելել Իրանի հետ Եվրոպայի ֆինանսական մեխանիզմի մեկնարկը և խափանել այս գործընթացը, Աբբաս Էրաղչին հույս է հայտնել, որ Իրան-Եվրոպա ֆինանսական մեխանիզմը կգործարկվի նախքան  ԱՄՆ-ի հակաիրանական շրջափակումների նոր փաթեթի իրագործումը, որը նախատեսված է նոյեմբեր ամսին:

Էրաղչին անդրադառնալով նավթի վաճառքից Իրանին զրկելու ԱՄՆ-ի ջանքերին ասել է. «Իրանի դեմ ԱՄՆ-ի նոր շրջափակումները համաշխարհային շուկայում լուրջ ազդեցություն կթողնեն նավթի գնի վրա»:

Ընդգծելով, որ Պարսից ծոցի տարածաշրջանի բոլոր երկրները ցանկանում են իրենց արտադրած նավթը վաճառել և աշխարհը տարածաշրջանի նավթի ու էներգիայի կարիքն ունի, Էրաղչին հստակեցրել է.«Իրանն  իր գործընկերների հետ ջանքեր է գործադրում նավթի վաճառքի համար երկկողմ մեխանիզմ ստեղծելու ուղղությամբ: ԱՄՆ-ի շրջափակումները շրջանցելու նպատակով քննարկվում է Սուիֆթի նման համակարգ ստեղծելու հնարավորությունը»: