Զարիֆ. Իրանի ժողովրդի դեմ ուղղված ԱՄՆ-ի պատժամիջոցները կտապալվեն
https://parstoday.ir/hy/news/iran-i99097-Զարիֆ._Իրանի_ժողովրդի_դեմ_ուղղված_ԱՄՆ_ի_պատժամիջոցները_կտապալվեն
Անդրադառնալով Իրանի ժողովրդի դեմ ԱՄՆ կիրառած անարդար պատժամիջոցներին, ԻԻՀ ԱԳ նախարարն ասել է. «Իրանի ժողովուրդը բազմիցս պարտության է մատնել ամերիկացիներին, և այս անգամ ժողովրդի համերաշխության և դիմադրության հետևանքով Միացյալ Նահանգները չի հաջողի իր պլաններում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 07, 2018 08:28 Asia/Tehran
  • Զարիֆ. Իրանի ժողովրդի դեմ ուղղված ԱՄՆ-ի պատժամիջոցները կտապալվեն

Անդրադառնալով Իրանի ժողովրդի դեմ ԱՄՆ կիրառած անարդար պատժամիջոցներին, ԻԻՀ ԱԳ նախարարն ասել է. «Իրանի ժողովուրդը բազմիցս պարտության է մատնել ամերիկացիներին, և այս անգամ ժողովրդի համերաշխության և դիմադրության հետևանքով Միացյալ Նահանգները չի հաջողի իր պլաններում:

ԻՌՆԱ-ի հաղորդման համձայն, Անդրադառնալով ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի դուրս գալու քայլին, Մոհամմադ Ջավադ Զարիֆը նշել է. «ՀԳՀԾ-ի պատճառով ԱՄՆ-ը մեկուսացել է աշխարհում: Իրանի արդարացիությունն ապացոևցվել է, իսկ Սիոնիստական հանցավոր ռեժիմը խայտառակվել է»:

Զարիֆը նշել է, որ Միացյալ Նահանգների նախագահը, օգտագործելով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում իր նախագահությունը, չկարողացավ խորհուրդը դարձնել Իրանի վրա ճնշում գործադրելու գործիք: Նա հավելել է.«ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստը վերածվեց Միացյալ Նահանգների միակողմանիության դատավարության»:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թումբը սեպտեմբերի 26-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում հանդես  եկավ հայտարարությամբ, որում պնդեց, որ ԱՄՆ-ն, ծանր պատժամիջոցներ սահմանելով Իրանի դեմ, փորձում է փոխել Թեհրանի վարքագիծը և կանխել Իրանին միջուկային զենքի հասանելիության հնարավորությունը:

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում Անվտանգության խորհրդի մշտական և  ոչ մշտական անդամների մեծամասնությունը քննադատել է Վաշինգտոնի կառավարության կողմից միջուկային գործարքից դուրս գալու քայլը: