-
Իրանի պաշտպանության նախարարություն. պաշտպանական արդյունաբերության հզորացումը կշարունակվի եռանդով և նոր սպառնալիքներին համահունչ
Օգոստոս 18, 2026 17:55Պաշտպանական արդյունաբերության օրվա և նահատակ առաջնորդի քառասուներորդ օրվա կապակցությամբ տարածած հայտարարության մեջ Իրանի պաշտպանության և զինված ուժերի աջակցության նախարարությունն ընդգծել է երկրի պաշտպանական կարողությունների ամրապնդմանն ու ինքնաբավության հասնելուն ուղղված ջանքերի շարունակականությունը։
-
Արաղչի․ Տարածաշրջանում մեր բարեկամները պետք է զգոն լինեն «կեղծ դրոշի ներքո» իրականացվող գործողությունների հարցում
Օգոստոս 18, 2026 17:15Իրաքի Քրդստանի տարածաշրջանի վարչապետի գրասենյակի վրա կատարված հարձակմանն ի պատասխան՝ Իրանի արտաքին գործերի նախարարը դատապարտել է այդ արարքը և զգուշացրել Իրանի, Իրաքի և Քրդստանի տարածաշրջանի միջև տարաձայնություններ սերմանելու փորձերի վտանգի մասին։
-
Խորհրդարանի այսօրվա դռնբացբաց նիստը՝ Ղալիբաֆի նախագահությամբ
Օգոստոս 18, 2026 11:25Խորհրդարանի այսօրվա դռնբաց նիստը տեղի է ունեցել առցանց ձևաչափով՝ խորհրդարանի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆի նախագահությամբ։
-
Արաղչի․ «Անվերապահ կապիտուլյացիայի» պատրանքը չիրականացավ
Օգոստոս 18, 2026 09:58ԱԳ նախարար․ Այս պատերազմը ծնունդ տվեց մի շարք լեգենդների, որոնցից մեկը նահատակված առաջնորդն էր։ Հետագայում Մինաբի «Շաջարե-յե Թայեբե» դպրոցի նահատակված աշակերտներն ու ուսուցիչները նույնպես վերածվեցին լեգենդի և էպիկական պատմության, որոնք երբեք չեն մոռացվի։
-
Ղալիբաֆը կայցելի Իրաք
Օգոստոս 18, 2026 09:45Խորհրդարանի նախագահ դոկտոր Ղալիբաֆը վաղը առավոտյան (չորեքշաբթի՝ օգոստոսի 19-ին) խորհրդարանական բարձրաստիճան պատվիրակության գլխավորությամբ կմեկնի Իրաք։
-
Բաղայի․ Տարածաշրջանում ԱՄՆ-ի ռազմական ներկայությունը ոչ միայն անվտանգության գործոն չէ, այլև անկայունության պատճառ է
Օգոստոս 17, 2026 17:21Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Իսմայիլ Բաղային հայտարարել է, որ տարածաշրջանում ԱՄՆ-ի ռազմական ներկայությունը վերջին տասնամյակների ընթացքում չի նպաստել անվտանգության ապահովմանը։
-
Հայերը մեծ ծառայություն են մատուցել հայրենիքին
Օգոստոս 17, 2026 19:30Նահատակ առաջնորդ Այաթոլլահ Սեյեդ Ալի Խամենեիի հուղարկավորության քառասուներորդ օրվա կապակցությամբ ներկայացնում ենք՝ նրա հանդիպումների որոշ հատվածներ իրանահայ նահատակների տարբեր ընտանիքների հետ, որոնցից յուրաքանչյուրը հարգանքի, անկեղծության և գնահատանքի պատմություն է Իրանի ժամանակակից պատմության մեջ հայ հայրենակիցների դերի ու զոհողության նկատմամբ։
-
ԻՀՊԿ-ի քաղաքական հարցերով տեղակալ․ Իրանի զինված ուժերի մոտեցումը զուտ պաշտպանությունից փոխվում է հարձակողական զսպման
Օգոստոս 17, 2026 18:01Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի քաղաքական հարցերով տեղակալը, ներկայացնելով զինված ուժերի նոր մոտեցումը, հայտարարել է․ «Իրանը մինչ այժմ թշնամու ագրեսիայի պայմաններում իրականացրել է պաշտպանական բնույթի գործողություններ, սակայն ստեղծված իրավիճակից ելնելով՝ զինված ուժերը, զսպման կարողությունների ամրապնդմանը զուգահեռ, պետք է պատրաստ լինեն նաև հարձակողական գործողությունների»։
-
Իրանի առաջնորդի խորհրդական. Ամերիկյան ընտանիքները այսօր կանխիկ է վճարում իրենց ղեկավարների խաղադրույքի գինը
Օգոստոս 17, 2026 17:40Իրանի հեղափոխության առաջնորդի միջազգային հարցերով խորհրդականը ընդգծել է. Մորդադի 28-ի հեղաշրջման տարելիցի նախաշեմին տարածաշրջանային հավասարակշռությունը փոխվել է, և այսօր ամերիկյան ընտանիքը կանխիկ վճարում է իր ղեկավարների խաղադրույքի գինը։
-
Գեներալ-մայոր Իզադի. Իրանը ոչ միայն չբաժանվեց, այլև ավելի հզոր դարձավ
Օգոստոս 17, 2026 17:37Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գլխավոր հրամանատարի տեղակալը հայտարարել է. «Իրանը ամերիկա-սիոնիստական թշնամու հետ առճակատման ընթացքում ոչ միայն չբաժանվեց, այլև նրանց ծախսած միջոցների մեկ հարյուրերորդի չափով ծախսերով հաղթեց թշնամուն»։