-
ՄԱԿ-ում Իրանի ներկայացուցիչ. Թրամփի սպառնալիքները խախտում են ՄԱԿ-ի կանոնադրությունը
Դեկտեմբեր 31, 2025 07:32Գլխավոր քարտուղարին և Անվտանգության խորհրդի նախագահին ուղղված պաշտոնական նամակում ՄԱԿ-ում Իրանի դեսպանը և մշտական ներկայացուցիչը նշել է, որ ԱՄՆ նախագահի վերջին հայտարարությունները, որոնցում նա Իրանին սպառնում էր հարձակմամբ՝ եթե Թեհրանը շարունակի հրթիռային կամ միջուկային ծրագիրը, ՄԱԿ-ի կանոնադրության ակնհայտ խախտում է։ Նա կոչ է արել խստորեն դատապարտել այդ սպառնալիքները և կանխել անպատժելիության շարունակականությունը։
-
Իրան-Ռուսաստան համաձայնագրերի իրականացման արագացումը երկու երկրների ռազմավարական հարաբերությունների առաջնահերթությունն է
Դեկտեմբեր 31, 2025 06:36ԻԻՀ նախագահը հայտարարել է, որ Իրան-Ռուսաստան համաձայնագրերի իրականացման արագացումը երկկողմ հարաբերությունների գլխավոր առաջնահերթություն։ Նա ընդգծել է հաղորդակցությունների շարունակականության և համատեղ նախագծերի կանոնավոր իրականացման անհրաժեշտությունը։
-
Ղալիբաֆ. Իրանն ունի օրինական ինքնապաշտպանության իրավունք
Դեկտեմբեր 30, 2025 14:23Իրանի Իսլամական Խորհրդարանի նախագահը, զգուշացնելով Իրանի դեմ ցանկացած արկածախնդիր գործողության մասին, շեշտեց, որ Իսլամական Հանրապետությունը գործում է իր օրինական պաշտպանության իրավունքի շրջանակներում, և Թեհրանի պատասխանը ցանկացած չարագործությանը կլինի լայնածավալ, վճռական և անսպասելի։
-
Իրանի մշակութային ժառանգության և զբոսաշրջության նախարար. Հայ համայնքը Իրանի ժողովրդի իսկական և խոր արմատներ ունեցող հատվածն է
Դեկտեմբեր 30, 2025 14:23Իրանի մշակութային ժառանգության, զբոսաշրջության և ձեռարվեստի նախարար Սեյեդ Ռեզա Սալեհի Ամիրին, ընդգծելով հայ համայնքի պատմական և հասարակական դիրքը, այս համայնքը բնութագրեց ոչ թե որպես փոքրամասնություն, այլ որպես Իրանի ժողովրդի իսկական և խոր արմատներ ունեցող հատված, և քաղաքացիության իրավունքներից հավասարապես օգտվելը, անվտանգությունը և մարդկային արժանապատվությունը համարեց Իրանի Իսլամական Հանրապետության հիմնարար սկզբունքներից։
-
Թրամփի բլեֆը. Ինչո՞ւ են անիրատեսական ԱՄՆ նախագահի խոստումները պատերազմը դադարեցնելու վերաբերյալ
Դեկտեմբեր 30, 2025 14:01Pars Today - Վլադիմիր Զելենսկու հետ հանդիպումից հետո Դոնալդ Թրամփը խոսեց Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու ուղղությամբ «մեծ առաջընթացի» մասին և պնդեց, որ եկել է համաձայնության ժամանակը։ Այս հայտարարությունները հնչում են այն դեպքում, երբ շարունակվում են հակամարտող կողմերի միջև հիմնարար տարաձայնությունները, մասնավորապես՝ Ուկրաինայի արևելյան շրջանների ճակատագրի շուրջ, և դաշտային ու քաղաքական փաստերը վկայում են տալիս խաղաղության գործընթացի բարդության մասին։
-
Լուրեր միջանցքների մասին/ Փեզեշքյան. Հաղորդակցման միջանցքների նախագծերը կառավարության օրակարգի առաջնահերթություններից են
Դեկտեմբեր 30, 2025 13:39Ընդգծելով հաղորդակցության միջանցքների ռազմավարական դերը տնտեսական զարգացման և երկրի տարանցիկ դիրքի բարձրացման գործում՝ Իրանի Իսլամական Հանրապետության նախագահը հայտարարեց, որ այս նախագծերի իրագործման ավարտը առաջնահերթություն է կառավարության ծրագրերում։
-
Իրանի կողմից տնտեսական հնարավորությունների ստեղծումը Կովկասում. Եվրասիայի հետ համագործակցությունից մինչև տարանցիկ միջանցքներ
Դեկտեմբեր 30, 2025 13:38Կովկասյան տարածաշրջանը, որպես Իրանի շրջակայքում աշխարհատնտեսական շարժիչ ուժերից մեկը, ռազմավարական նշանակություն ունի այս երկրի արտաքին առևտրի հավասարումներում:
-
Պուտինը շնորհավորել է Փաշինյանին և Խաչատուրյանին գալիք Ամանորի կապակցությամբ
Դեկտեմբեր 30, 2025 13:22ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Նոր տարվա կապակցությամբ շնորհավորանքներ է հղել համաշխարհային առաջնորդներին, այդ թվում՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նախագահ Վահագն Խաչատուրյանին։
-
Ինչպե՞ս է Դեղին գիծը պատանդ պահում Գազայի ապագան
Դեկտեմբեր 30, 2025 12:59Pars Today - Գազայի հատվածում «Դեղին գիծը», ժամանակավոր ռազմական միջոցառումից զատ, դարձել է այս հատվածի օկուպացիայի և վերահսկողության նոր փուլի խորհրդանիշը։ Այս գիծը, որը առաջարկվել էր 2025 թվականի հոկտեմբերի հրադադարի համաձայնագրից հետո, գործնականում դարձել է սիոնիստական ռեժիմի ռազմական ներկայությունը ամրապնդելու և նոր դաշտային իրողություններ պարտադրելու գործիք։
-
Իրանի պատասխանը ցանկացած ագրեսիայի կլինի զղջալի
Դեկտեմբեր 30, 2025 12:58Pars Today - Իրանի նախագահը ընդգծել է, որ Իրանի պատասխանը ցանկացած ագրեսիայի կլինի զղջալի։