-
Իրանի նախազգուշացումը հարևաններին. թույլ մի տվեք, որ տարածաշրջանում Իսրայելի ապակայունացնող ներկայության համար պայմաններ ստեղծվեն
Սեպտեմբեր 30, 2026 11:11Արձագանքելով սիոնիստական ռեժիմի վարչապետ Բենիամին Նեթանյահուի՝ Արաբական Միացյալ Էմիրություններ կատարած այցին, ԻԻՀ ԱԳՆ-ն մի հայտարարությամբ դատապարտել է սիոնիստական ռեժիմի վարչապետի այցը տարածաշրջան և նախազգուշացրել տարածաշրջանում օկուպացիոն ռեժիմի ներկայության ծայրահեղ վտանգավոր հետևանքների մասին։
-
Գեներալ-մայոր Ռեզայի. ԱՄՆ-ն հուսահատությունից ելնելով՝ դիմել է Իրանի օդային շրջափակման
Սեպտեմբեր 30, 2026 10:16Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղարն ընդգծել է, որ Թեհրանի պայմանները փոխանցվել են ԱՄՆ-ին՝ նշելով, որ Դոնալդ Թրամփն ի վիճակի չէ որոշումներ կայացնել, իսկ պատերազմում ստեղծված անելանելիությունից ելնելով՝ ԱՄՆ-ն օդային շրջափակում է կիրառել Իրանի նկատմամբ։
-
ՄԱԿ-ում Իրանի ներկայացուցիչ. մարդու իրավունքների պաշտպանությամբ հանդես եկող երկրները պետք է դադարեեն աջակցել սիոնիստական ռեժիմին
Սեպտեմբեր 30, 2026 10:05Ժնևում Իրանի դեսպան և ներկայացուցիչը, քննադատելով ԱՄՆ-ի և եվրոպական որոշ երկրների աջակցությունը սիոնիստական ռեժիմին, պահանջել է դադարեցնել այդ աջակցությունը և երկակի չափանիշների կիրառման բացառմամբ, ապահովել պատասխանատվության մեխանիզմների կիրառումը։
-
Մասուդ Փեզեշքիանը և Միրզիյոևը շեշտել են Իրանի և Ուզբեկստանի միջև հարաբերությունների ընդլայնման անհրաժեշտությունը
Սեպտեմբեր 30, 2026 09:50Իրանի և Ուզբեկստանի նախագահները հեռախոսազրույցի ընթացքում ընդգծել են երկկողմ համագործակցության զարգացման և առկա հնարավորությունների օգտագործման անհրաժեշտությունը՝ Թեհրանի և Տաշքենդի հարաբերություններն ընդլայնելու նպատակով։
-
Ռուսաստանը հույս ունի, որ Իրանը կմնա Միջուկային զենքի չտարածման պայմանագրի մասնակիցը. Պեսկով
Սեպտեմբեր 29, 2026 19:38Մոսկվան Միջուկային զենքի չտարածման պայմանագիրը (ՄԶՉՊ) համարում է միջուկային զենքի չտարածման ռեժիմի անկյունաքարը և հույս ունի, որ Թեհրանը կմնա այդ պայմանագրի մասնակիցը։
-
Հայաստանի վարչապետն ընդունել է «Ռոսատոմ»–ի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովին
Սեպտեմբեր 29, 2026 19:30Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է «Ռոսատոմ» պետական կորպորացիայի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովի գլխավորած պատվիրակությանը:
-
Ադրբեջանի գլխավոր նպատակներից է դեպի Նախիջևան իր հաղորդակցության ապահովումը. իրանագետ
Սեպտեմբեր 29, 2026 18:56Ըստ Վարդան Ոսկանյանի` Թուրքիան և Հարավային Կովկասում նրա դաշնակից Ադրբեջանը չէին ցանկանա, որ Իրանը և Հայաստանը լրացուցիչ հաղորդակցության հնարավորություն ունենային։
-
ԱՄՆ-ի զորքերի դուրսբերումը Իրաքից՝ ըստ ժամանակացույցի
Սեպտեմբեր 29, 2026 18:29Իրաքի զինված ուժերի գլխավոր հրամանատարի խոսնակը հայտարարել է, որ ԱՄՆ-ի և միջազգային կոալիցիայի զորքերը մինչև սեպտեմբերի 30-ը (հոկտեմբերի 8-ը) կավարտեն Իրաքից իրենց դուրսբերման գործընթացը։
-
Կայուն անվտանգություն Իրանի սահմաններին. սպառնալիքների դեմ պայքարից մինչև սահմանային առևտրի աշխուժացում
Սեպտեմբեր 29, 2026 18:23Իրանի սահմանապահ ծառայության հրամանատարը, ընդգծելով երկրի սահմանների կայուն անվտանգությունը, հայտարարել է, որ Իրանի բոլոր սահմանային անցակետերը գործում են առավելագույն կարողություններով, իսկ անվտանգության սպառնալիքները չեն կարողացել խաթարել առևտրային գործունեությունն ու սահմանային տեղաշարժը։
-
Թեհրանի քաղաքապետարանի պատվիրակության հանդիպումը Երևանի քաղաքապետի տեղակալի հետ
Սեպտեմբեր 29, 2026 18:21Թեհրանի քաղաքապետարանի պատվիրակությունը՝ քաղաքային ծառայությունների և շրջակա միջավայրի հարցերով քաղաքապետի տեղակալ Դավուդ Գուդարզիի գլխավորությամբ, հանդիպել և զրուցել է Երևանի քաղաքապետի տեղակալ Սարգիս Մադաթյանի հետ։