Մարտ 26, 2024 16:12 Asia/Tehran
  • Եմենի Անսարալլահի առաջնորդ. Ագրեսորներին անակնկալ է սպասվում

Pars Today կայքի հայերեն բաժնի հաղորդմամբ՝ Եմենի Ազգային դիմադրության օրն  ունեցած ելույթում, Անսարալլահի առաջնորդ Աբդուլ Մալիք ալ-Հութին հայտարարել է, որ արաբական երկրների իշխանությունների կույր հնազանդությունն ամերիկյան քաղաքականությանը ի վնաս այդ երկրների է։ Նա շնորհակալություն է հայտնել Իրանին, Հեզբոլլահին և Իրաքին՝ Եմենի ժողովրդին աջակցելու համար։

Եմենի Ազգային դիմադրության 9-րդ տարելիցի կապակցությամբ ելույթում, անդրադառնալով ԱՄՆ-Բրիտանիա-Իսրայել ագրեսոր  եռանկյունու կողմից Եմենի դեմ ուղղված ագրեսիային, Աբդուլ Մալիք ալ-Հութին նշել է, որ հաջորդ տարի Եմենի բանակը կշարունակի ագրեսորների դեմ պայքարն ու Պաղեստինի ճնշված ժողովրդին աջակցելը։

Բարձր գնահատելով ագերսոցրների դեմ եմենի ժողովրդի դիմակայությունը, նա նշել է, որ եմենցիներն արդեն 9 տարի շարունակ դիմակայում է  այդ ագրեսիային։

Եմենի հեղափոխության առաջնորդը հավելել է․ «ԱՄՆ-ն այս պատերազմի առաջնորդն էր, որը ծրագրվել էր Բրիտանիայի ու Իսրայելի ռեժիմի հետ և որն իրականացրեց արաբական կոալիցիան»։

Նախազգուշացնելով ԱՄՆ-Բրիտանիա-Իսրայել ագրեսոր եռանկյունուն, Աբդուլ Մալիք ալ-Հութին Եմենի ժողովրդին խոստացել է, որ  դիմադրության ազգային օրվա 10-րդ տարելիցին  բանակը  եմենցիներին ու պաղեստինցիներին աջակցելու համար կիրառի ռազմական ձեռքբերումները։

Անդրադառնալով եմենցի մարտիկների լիարժեք պատրաստվածությանն Անսարալլահի ղեկավարն անդրադարձել է Եմենի ժողովրդի աննախադեպ քաղաքական զգոնությունը  և համախմբվածությանն ու ներքին միասնությանը, նշելով, որ Եմենի դեմ հարձակումն ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի և Իսրայելի նախապես մշակված ծրագիրն էր։

Նշելով, որ հարձակումների ընթացքում սպանվել է կոալիցիոն ուժերից և նրանց վարձկաններից 282 879 մարդ, Ալ-Հութին հավելել է․ «Եմենի վրա հարձակման նպատակն ամբողջ տարածաշրջանը թիրախավորելն է։  Մենք բոլոր արաբական և իսլամական երկրների հետ փոխըմբռնման ու խաղաղության կողմնակից ենք։ Մենք թշնամական մոտեցում չունենք արաբական երկրներից որևէ մեկի նկատմամբ։ Սաուդյան Արաբիան և ԱՄԷ-ն արդարացում չունեն  խաղաղության հաստատումը ձգձելու համար»։

Նա հավելել է․ «Մենք հիմա պայքարում ենք ԱՄՆ-Բրիտանիա-Իսրայել եռանկյունու դեմ։ Իսկ Սաուդյան Արաբիան և ԱՄԷ-ն լարվածության նվազեցման փուլից պետք է անցնեն համապարփակ խաղաղության հաստատման փուլ։ Խաղաղության հաստատումը ենթադրում է  շրջափակման, ագրեսիայի և օկուպացիայի ավարտ, ինչպես նաև գերիների փոխանակում և վնասների փոխհատուցում»։

Ալ-Հութին ասել է․ «ԱՄՆ-ի քաղաքականությանը ծառայելը ձեռնտու չէ արաբական ոչ մի երկրի, և մենք բոլորին խորհուրդ ենք տալիս ազատ լինել ու զերծ մնալ ամերիկացիներին կույր հնազանդությունից»:

Նա հույս է հայտնել, որ խնդիրը կլուծվի արդար ու իրավացի ճանապարհով։

Անսարալլահի ղեկավարը շնորհակալություն է հայտնել բոլոր այն երկրներին, որ կանգնած են Եմենի կողքին՝ Իրանի, Հեզբոլլահի և Իրաքի գլխավորությամբ։

Դիմելով Գազայի ճնշված ժողովրդին, նա նշել է․ «Մենք շարունակելու ենք ռազմական գործողություններն ի պաշտպանություն պաղեստինցիների։ Մենք հենց սկզբից մտահոգված ենք եղել Պաղեստինի խնդրով»։