Ապրիլ 25, 2024 11:43 Asia/Tehran
  • Թել Ավիվում հակակառավարական բողոքի ցույց է տեղի ունեցել

ԻՌՆԱ-ի հաղորդմամբ՝ չորեքշաբթի երեկոյան սիոնիստ ավանաբնակները հավաքվել են Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի նստավայրի մոտ՝ պահանջելով անհապաղ ազատ արձակել գերիներին և զինադադարի համաձայնագիր ստորագրել պաղեստինյան Դիմադրության հետ:

Գերիների հարազատները դատապարտել են Սիոնիստական ռեժիմի ներքին անվտանգության նախարար Իտամար Բեն Գոյերին։ Ոստիկանությունը բռնություն է գործադրել ցուցարարների նկատմամբ։

Ըստ այս հաղորդման՝ ՀԱՄԱՍ-ի  և Սիոնիստական ռեժիմի միջև հրադադարի շուրջ բանակցությունները փակուղի են մտել, և կողմերը չեն համաձայնվել ներկայացված առաջարկներին։

Բարդ և անարդյունք բանակցությունների շարունակությունը ձեռնտու է Սիոնիստական ռեժիմի վարչապետ  Բենիամին Նեթանյահուին, ով ձգձգում է պատերազմը՝ փորձելով խուսափել դատարանում պատասխանատվության ենթարկվելուց։ 

Գազայում Սիոնիստական ռեժիմի հանցագործությունների ստվերում ՀԱՄԱՍ-ը չի ցանկանում բանակցել սիոնիստ հանցագործների հետ և միջնորդներին կոչ է անում ճնշում գործադրել  Իսրայելի վրա և սահմանել բանակցությունների հստակ ժամանակ, կամ փակել հարցը։

2023թ․ հոկտեմբերի 7-ից, արևմտյան երկրների լիակատար աջակցությամբ և միջազգային հանրության ու իրավապաշտպան կառույցների լռության պայմաններում, Սիոնիստական զավթիչ ռեժիմը Գազայի հատվածում ցեղասպանության է ենթարկում  Պաղեստինի անպաշտպան և ճնշված ժողովրդին:

 

Պիտակ