-
Վրացիների 66%-ը կողմ է ՆԱՏՕ-ին անդամակցությանը
Հուլիս 26, 2017 13:39Վրաստանի քաղաքացիների 66%-ը կողմ է, որ երկիրն անդամակցի ՆԱՏՕ-ին: Այս մասին վկայում են Ազգային ժողովրդավարական ինստիտուտի (NDI) անցկացրած հարցումները: 23%-ն էլ անընդունելի է համարել այդ քայլը:
-
Ուկրաինան և Վրաստանն ընդգծեցին ՆԱՏՕ-ին և ԵՄ-ին միանալու իրենց ձգտումը
Հուլիս 19, 2017 03:08Ուկրաինայի և Վրաստանի նախագահներն ընդգծեցին այդ երկու երկրների՝ ՆԱՏՕ-ին և ԵՄ-ին միանալու ձգտումը:
-
Ռուսաստանն ընդլայնել է Վրաստանի տարածքում գտնվող սահմանային գիծը
Հուլիս 14, 2017 14:35«Ռուսաստանն աննկատ կերպով առաջ է տվել Վրաստանի տարածքում գտնվող սահմանային գիծը մի քանի հարյուր մետրով, հայտնում են տեղի լրատվամիջոցները»,- փոխանցում է The Independent-ը:
-
Հայաստանն Աբխազիայով առևտրային միջանցքի բացման հույս չպետք է ունենա. Աբաշիձեն՝ ի պատասխան ՀՀ տրանսպորտի նախարարի հայտարարությանը
Հուլիս 13, 2017 13:40Վրաստանը չի դիտարկում տարանցիկ ճանապարհների բացման թեման: Այդպես է արձագանքել Վրաստանի վարչապետի՝ Ռուսաստանի հետ կապերի հարցերով հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեն Հայաստանի տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանի հայտարարությանն այն մասին, որ «մոտ ժամանակներս Հայաստանը հույս ունի գործարկել Ռուսաստանի և Վրաստանի միջև առևտրային միջանցքն Աբխազիայով և Հարավային Օսիայով», հայտնում է Грузия Online-ը:
-
Մոսկվան պատրաստ է Ռուսաստանի եւ Վրաստանի խորհրդարանականների միջեւ շփումներին. Լավրով
Հուլիս 12, 2017 16:08Մոսկվան պատրաստ է ՌԴ-ի եւ Վրաստանի խորհրդարանականների միջեւ շփումներին։ Այս մասին չորեքշաբթի հայտարարեց Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ Բելգիայի ԱԳՆ ղեկավար Դիդյե Ռեյնդերսի հետ մամուլի ասուլիսում, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը։
-
Վրաստանը պատրաստվում է խորհրդային զենքը ամերիկյանով փոխարինել
Հուլիս 11, 2017 03:59Վրաստանի ՊՆ-ն ծրագրում է ԱՄՆ-ից գնել լրացուցիչ սպառազինում, հայտնում է Վրաստան օնլայնը։
-
Կենտրոնական Ասիայի ու Կովկասի երկրների հետ գիտական ու տեխնոլոգիական հարաբերությունների ընդլայնումն Իրանի գերակայությունն է
Հուլիս 10, 2017 03:04Իրանի գիտությունների, հետազոտության ու տեխնոլոգիայի նախարարն ասել է. «Նախկին խորհրդային շատ հանրապետություններ լավ տեխնոլոգիաներ ունեն, որոնք կարող են օգտակար լինել Իրանի համալսարանական երրորդ սերնդի դաստիարակման համար»:
-
Թբիլիսիի մերձակայքում մեկնարկում են Վրաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի համատեղ զորավարժությունները
Հունիս 04, 2017 11:11Վրաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի զինված ուժերի հատուկ նշանակության դասակները Թբիլիսիի մերձակայում կիրականացնեն «Կովկասյան արծիվ» համատեղ զորավարժությունները, հայտնում է ria.ru-ն՝ Վրաստանի պաշտպանության նախարարությանը հղումով:
-
Վրաստանի անկախությունն ու ժողովրդավարությունը օրինակ են ամբողջ աշխարհի համար. Թրամփ
Հունիս 03, 2017 18:29ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Վրաստանի վարչապետ Գերոգի Կվիրիկաշվիլիին եւ Վրաստանի բնակիչներին շնորհավորել է երկրի անկախության օրվա կապակցությամբ։ Թրամփի շնորհավորական ուղերձը հրապարակել է Վրաստանի կառավարության աշխատակազմի մամուլի ծառայությունը, հաղորդում է «Նովոստի Գրուզիա»-ն։
-
Թբիլիսիում բնակվող ադրբեջանցի լրագրողի առևանգումը և բռնի կերպով Բաքու տեղափոխումը Վրաստանի միջազգային վարկի վրա ազդելու է բացասաբար
Հունիս 01, 2017 05:47Թբիլիսիում բնակվող ադրբեջանցի լրագրող Աֆգան Մուխտարլիի առևանգումը և բռնի կերպով Բաքու տեղափոխումը Վրաստանի միջազգային վարկի վրա ազդելու է բացասաբար: