Վրացիների 66%-ը կողմ է ՆԱՏՕ-ին անդամակցությանը
Հուլիս 26, 2017 13:39 Asia/Tehran
Վրաստանի քաղաքացիների 66%-ը կողմ է, որ երկիրն անդամակցի ՆԱՏՕ-ին: Այս մասին վկայում են Ազգային ժողովրդավարական ինստիտուտի (NDI) անցկացրած հարցումները: 23%-ն էլ անընդունելի է համարել այդ քայլը:
Եվրամիությանն անդամակցության կողմնակիցների թիվը 62% է: Հարցվածների 77%-ը պաշտպանել է կառավարության՝ եվրատլանտան ինտեգրացիայի քաղաքականությունը:
Հարցումն անց է կացվել 2017 թվականի հունիսի 18-ից հուլիսի 9-ը, հարցմանը մասնակցել է 2261 մարդ:
lragir.am/
Պիտակ