Թրամփ․ ԱՄՆ-ն Վրաստանի կողքին է կանգնած
https://parstoday.ir/hy/news/world-i68678-Թրամփ_ԱՄՆ_ն_Վրաստանի_կողքին_է_կանգնած
ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսը Վրաստանի իշխանություններին ու բնակիչներին է փոխանցել նախագահ Դոնալդ Թրամփի ուղերձը, հայտնում է «Վրաստան օնլայնը»։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 01, 2017 05:47 Asia/Tehran
  • Թրամփ․ ԱՄՆ-ն Վրաստանի կողքին է կանգնած

ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսը Վրաստանի իշխանություններին ու բնակիչներին է փոխանցել նախագահ Դոնալդ Թրամփի ուղերձը, հայտնում է «Վրաստան օնլայնը»։

Պաշտոնական այցով Թբիլիսի ժամանած Մայք Փենսը պաշտոնական ընթրիքի ժամանակ մեջբերել է Թրամփի խոսքը, որի համաձայն «ԱՄՆ-ն Վրաստանի կողքին է կանգնած»։

«Վրաստանի ժողովուրդը հազարամյակներ շարունակ պայքարել է հանուն նրա, ինչին հավատացել է՝ հանուն ազատության։ Այսօր, երբ ինձ ու իմ տիկնոջը Թբիլիսիում դիմավորեցին հազարավոր մարդիկ, ես տեսա, որ Վրաստանում պահպանվել է ազատության հանդեպ այդ ձգտումը, այնպես ինչպես եւ ԱՄՆ-ում»,- ասել է Փենսը, Վրաստանին ու վրացի ժողովրդին նվիրված կենացի ժամանակ։ ԱՄՆ փոխնախագահը Վրաստանին մաղթել է բարգավաճում ու հզորացում։

«ԱՄՆ-ն Վրաստանի գլխավոր ռազմավարական գործընկերն է, որի հետ մեզ միավորում են ընդհանուր արժեքներն ու գլոբալ անվտանգության առաջնահերթությունները։ Ամերիկան միշտ մեր կողքին է եղել ու դրա համար էլ մենք կանգնած ենք ձեր կողքին, որպեսզի աջակցենք ձեր ջանքերը՝ համընդհանուր խաղաղության ապահովման գործում»,- իր հերթին ասել է Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին։

News.am