Փենսը Թբիլիսիում հայտարարել Է ՆԱՏՕ-ին Վրաստանի անդամակցությունը պաշտպանելու մասին
https://parstoday.ir/hy/news/world-i68730-Փենսը_Թբիլիսիում_հայտարարել_Է_ՆԱՏՕ_ին_Վրաստանի_անդամակցությունը_պաշտպանելու_մասին
Այցով Թբիլիսիում գտնվող ԱՄՆ-ի փոխնախագահ Մայք Փենսը հայտարարել Է, որ նախագահ Դոնալդ Թրիմփի վարչակազմը պաշտպանում Է այն հայտարարությունը, որ Վրաստանը պետք է դառնա ՆԱՏՕ-ի անդամ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 01, 2017 13:59 Asia/Tehran
  • Փենսը Թբիլիսիում հայտարարել Է ՆԱՏՕ-ին Վրաստանի անդամակցությունը պաշտպանելու մասին

Այցով Թբիլիսիում գտնվող ԱՄՆ-ի փոխնախագահ Մայք Փենսը հայտարարել Է, որ նախագահ Դոնալդ Թրիմփի վարչակազմը պաշտպանում Է այն հայտարարությունը, որ Վրաստանը պետք է դառնա ՆԱՏՕ-ի անդամ:

 

«Մենք Թրամփի հետ պաշտպանում ենք Բուխարեստի գագաթնաժողովի ուղերձն առ այն, որ Վրաստանը կդառնա ՆԱՏՕ-ի անդամ: Վրաստանի ժողովուրդը սրընթաց կերպով շարժվում Է այդ ուղղությամբ»,- հայտարարել Է Փենսը Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլիի հետ համատեղ անցկացված մամուլի ասուլիսի ժամանակ:

Փոխնախագահը եւս մեկ անգամ նշել Է, որ իր հետ բերել Է Թրամփի ուղերձը՝ հետեւյալ բովանդակությամբ. «Մենք ձեզ հետ ենք, ԱՄՆ-ը միշտ կաջակցի Վրաստանին», հաղորդել Է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:-0-/56/ 14.51 ԱՄՆ, Վրաստան, ՆԱՏՕ, անդամակցություն:

1in.am/