Հուլիսի 30-ին Վրաստանում կմեկնարկի ՆԱՏՕ-ի զորավարժությունը
https://parstoday.ir/hy/news/world-i68470-Հուլիսի_30_ին_Վրաստանում_կմեկնարկի_ՆԱՏՕ_ի_զորավարժությունը
2017 թվականի հուլիսի 30-ից մինչև օգոստոսի 12-ը Վրաստանի «Վազիանի» և «Նորիո» զորավարժարաններում կմեկնարկեն ՆԱՏՕ-ի «Արժանի գործընկեր-2017» զորավարժությունները՝ ՆԱՏՕ-ի անդամ և դաշինքի գործընկեր երկրների մասնակցությամբ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 29, 2017 13:12 Asia/Tehran
  • Հուլիսի 30-ին Վրաստանում կմեկնարկի ՆԱՏՕ-ի զորավարժությունը

2017 թվականի հուլիսի 30-ից մինչև օգոստոսի 12-ը Վրաստանի «Վազիանի» և «Նորիո» զորավարժարաններում կմեկնարկեն ՆԱՏՕ-ի «Արժանի գործընկեր-2017» զորավարժությունները՝ ՆԱՏՕ-ի անդամ և դաշինքի գործընկեր երկրների մասնակցությամբ:

Վրաստանի «Georgia news»-ի հաղորդման համաձայն՝ սպասվում է, որ ՆԱՏՕ-ի «Արժանի գործընկեր-2017»  (Noble Partner-2017) զորավարժությունների բացման արարողությանը ներկա կգտնվի ԱՄՆ-ի փոխնախագահ Մայք Փենսը: Նրա այցը զորավարժությունների վայր տեղի կունենա Վրաստան կայանալիք այցի շրջանակներում, որի ընթացքում ԱՄՆ-ի փոխնախագահը հանդիպումներ կունենա Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիի և վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլիի հետ:

Զորավարժությունների ընթացքում կօգտագործվեն գերմանական զրահամեքենաներ և ամերիկյան զինտեխնիկա:

Զորավարժություններին մասնակցություն կունենան ավելի քան 2800 զինվորականներ՝ Վրաստանից, ԱՄՆ-ից,  Բրիտանիայից, Գերմանիայից, Թուրքիայից, Սլովենիայից, Հայաստանից  և Ուկրաինայից:

Սա երրորդ անգամ է, որ Վրաստանում անցկացվում են ՆԱՏՕ-ի «Արժանի գործընկեր» զորավարժությունները: