Աֆղանստանում վրացի զինծառայող Է զոհվել, եւս երեքը վիրավորվել են
Վրացի զինծառայող Մդինարի Բեբիաշվիլին, որը մասնակցում Է Աֆղանստանում իրականացվող «Վճռորոշ աջակցություն» առաքելությանը, հարձակման հետեւանքով զոհվել Է Բաղրամի ավիաբազայի մերձակա տարածքի համատեղ մեքենայացված պարեկման ժամանակ:
Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է Վրաստանի պաշտպանության նախարարության կայքում զետեղված հայտարարության մեջ: 26-ամյա կրտսեր սերժանտը ծառայում Էր Վրաստանի զինված ուժերի երկրորդ հետեւակային բրիգադի 23-րդ գումարտակում: «Վրաստանի պաշտպանության նախարարությունը խորը ցավակցություն Է հայտնում պատահածի կապակցությամբ եւ վշտակցում զոհված խաղաղապահի ընտանիքին»,-ասված Է հայտարարության մեջ: Հարձակման հետեւանքով տուժել են եւս երեք վրացի զինվորականներ: Նրանցից մեկի վիճակը կայուն ծանր Է, իսկ մյուս երկուսինը՝ բավարար: Նրանց բոլորին տեղավորվել են Բաղրամի ավիաբազայի հոսպիտալում: ՆԱՏՕ-ի «Վճռորոշ աջակցություն» առաքելությունն Աֆղանստանում գործում Է 2015 թվականի հունվարի 1-ից: Նրա գլխավոր խնդիրն անվտանգության ազգային ծառայությունների աշխատողների, ոստիկանության եւ զինծառայողների պատրաստումն Է: Դաշինքի կայքում զետեղված տեղեկատվության համաձայն, ներկայում Աֆղանստանում տեղաբաշխված են ՆԱՏՕ-ի անդամ երկրների եւ գործընկեր պետությունների շուրջ 13 հազար զինծառայողներ, հաղորդել Է Sputnik-ը:
Armenpress.am