ԱՄՆ-ը փորձում է Սաուդյան Արաբիային փրկել Եմենի պատերազմից
Ջամալ Խաշողջիի սպանության գործով Վաշինգտոնի և Ռիադի վրա գործադրված ճնշումներից հետո ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Պոմպեոն կոչ է արել հրադադար հաստատել Եմենում:
ԱՄՆ-ի պետքարտուղարը նշել է, որ արաբական կոալիցիան պետք է ավարտի իր օդային հարվածները Եմենի բնակավայրերի դեմ և հուսիները ևս պետք է վերջ տան հրթիռային եւ օդային հարվածային: Նա Ալե Սաուդի գլխավորած կոալիցիոն ուժերին ու նաև եմենական ուժերին կոչ է արել վերջ տալով բախումներին, պատրաստվել բանակցությունների համար:
ԱՄՆ պաշտպանության նախարար գեներալ Ջեյմս Մաթիսը նույնպես Եմենի պատերազմն ավարտելու կոչ ուղղելով, ասել է. «Առաջիկա 30 օրերի ընթացքում սկսվելու են խաղաղության հանգելու նպատակով եմենցիների բանակցությունները»:
ԱՄՆ պաշտոնյաներներն այն պայմաններում են նման հայտարարություններ արել երբ Սաուդյան Արաբիայի և նրա դաշնակիցների կողմից Եմենի դեմ պատերազմն սկսվեց Վաշինգտոնի կանաչ լույսով: Եմենի ժողովրդի դեմ Սաուդյան ռեժիմի պատերազմից 44 ամիս անց, Միացյալ Նահանգները զենք վաճառելով, հարձակվողներին և ռազմական պատրաստություն տրամադրելով նրանց, օգնել է Եմենի դեմ հակաամերիկյան հարձակումների իրականացմանը, որը գլխավորում է Սաուդյան Արաբիան:
«Ամերիկան խորապես ներգրավված է այս պատերազմում, մենք ռումբեր ենք տրամադրում նրանց, իսկ դրանք օգտագործում են Սաուդյան կոալիցիայի կողմից: Մենք օգնում ենք նրանց ինքնաթիռների բենզինալիցքավորմանը օդում, որոնք այդ ռումբերը նետում են մարդկանց վրա եւ նրանց տրամադրում ենք տեղեկատվություններ», - ասում է ամերիկացի սենատոր Բարնի Սանդերսը:
Չնայած այդ ամենին, Եմենի ժողովրդի ցուցաբերած դիմադրության պատճառով, Սաուդյան ռեժիմն ու նրա դաշնակիցները չեն կարողացել իրականացնել այդ երկրում իրենց նպատակները:
Եմենի պատերազմի շարունակությունը և այդ երկրի հումանիտար աղետի իրավիճակը, հատկապես անզեն քաղաքացիների և երեխաների կոտորածը, վաղուց համաշխարհային հանրային կարծիքի և նույիսկ ԱՄն-ի կոնգրեսի ու աշխարհի ԶԼՄ-ների քննադատությանն է արժանացել և նրանք պահանջել են դադարեցնել Սաուդյան Արաբիայի և նրա դաշնակիցների աջակցությունն ու վերջ տալ այդ պատերազմին:
Այժմ Ջամալ Խաշողջիի սպանության գործով ավելի են մեծացել ճնծումները Վաշինգտոնի և Ռիադի վրա:
Այդ կապակցությամբ համաշխարհային հանրության կողմի Սաուդյան Արաբիայի քայլերի դեմ գործադրած ճնշումները պատճառ են դարձել որ Վաշինգտոնի պաշտոնյաները Սաուդյան Արաբիայի վրա ճնշում գործադրեն, որպեսզի վերջ տալով բախումներին, Ռիադը պատրաստվի բանակցությունների համար: Թեեւ Սաուդիան Արաբիան կարող է չընդունել բանակցությունները Եմենի պատերազմը դադարեցնելու համար, քանի որ Եմենի ճգնաժամը լուծելու քաղաքական բանակցությունները մինչ օրս Սաուդյան Արաբիան և նրա դաշնակիցների կողմից տապալվել են:
Այնուամենայնիվ, Եմենի հութիներըը երկար ժամանակ է հայտարարել են, որ պատրաստ են մասնակցել Եմենի իրական խաղաղ բանակցություններին և այդ առումով պատրաստել են ծրագրեր:
Նրանք նաև նախազգուշացրել են ամերիկացիների կողմից անջատողական նպատակներ հետապնդելու և Եմենում ինքնավար մարզեր ստեղծելու մասին և այդ ծրագրերը մերժել են:
Այս համատեքստում, կարծես, խաղաղ բանակցությունների անցկացումը Եմենի ժողովրդի իրավունքների պահպանման ուղղությամբ կարող է վերջ տալ այս երկրում առկա հումանիտար աղետին: