Լեհաստանում կլիմայի կոնֆերանսի անդամները քննադատել են ԱՄՆ-ին
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i101734-Լեհաստանում_կլիմայի_կոնֆերանսի_անդամները_քննադատել_են_ԱՄՆ_ին
Կլիմայական փոփոխության և գլոբալ տաքացման խնդիրը մոլորակի կյանքի համար լուրջ սպառնալիքներից մեկն է: Երկրագնդի տաքացումը կարող է հանգեցնել գալիք ժամանակաշրջանում սառցադաշտերի հալեցմանը, ջրհեղեղների եւ ավերիչ երկրաշարժերի առաջացմանը:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Դեկտեմբեր 09, 2018 18:08 Asia/Tehran
  • Լեհաստանում կլիմայի կոնֆերանսի անդամները քննադատել են ԱՄՆ-ին

Կլիմայական փոփոխության և գլոբալ տաքացման խնդիրը մոլորակի կյանքի համար լուրջ սպառնալիքներից մեկն է: Երկրագնդի տաքացումը կարող է հանգեցնել գալիք ժամանակաշրջանում սառցադաշտերի հալեցմանը, ջրհեղեղների եւ ավերիչ երկրաշարժերի առաջացմանը:

Այնուամենայնիվ, ԱՄՆ-ն դեմ է այս երեւույթի դեմ  արդյունավետ եւ լուրջ պայքարին: ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը  բացահայտորեն հայտարարել է, որ  չի հավատում կլիմայի փոփոխությանը եւ գլոբալ տաքացմանը: Դոնալդ Թրամփի որոշումմամբ, ԱՄՆ-ը դուրս է եկել Փարիզի կլիմայական փոփոխությունների համաձայնությունից, ինչն արժանացել է  համաշխարհային քննադատության: 

Գիտնականների կարծիքով, Փարիզի կլիմայական փոփոխության  համաձայնագրից Միացյալ Նահանգների հեռանալով, երկրագունդը մոտենում է տաքացման ավելի վտանգավոր մակարդակի, քանի որ Միացյալ Նահանգները երկրի ջերմաստիճանի բարձրացման հիմնական պատճառներից մեկն է: Այժմ ԱՄՆ-ն, իր մի քանի դաշնակիցների, ինչպես նաեւ Սաուդյան Արաբիայի հետ միասին, փորձում է տապալել գլոբալ տաքացման դեմ պայքարելու ցանկացած արդյունավետ քայլ: Այս առումով, դեկտեմբերի 8-ին, Լեհաստանի Կաթովից քաղաքում, ՄԱԿ-ի կողմից կազմակեպված կլիմայական կոնֆերանսի մասնակից երկրները, ԱՄՆ-ի և  Սաուդյան Արաբիայի  խախտումների պատճառով, չկարողացան խոշոր գիտական հաշվետվություն ներկայացնել աշխարհում կլիմայի փոփոխության իրավիճակի վերաբերյալ:

Լեհաստանում դեկտեմբերի 2-14-ը կայացած կլիմայական  կոնֆերանսի մասնակից երկրները նույնպես ստորագրել են Փարիզի պայմանագիրը: Նրանց պարտավորություններից է նվազեցնել ջերմոցային գազերի արտանետումը: 

Որոշ երկրների, այդ թվում, ԱՄՆ-ի և Սաուդյան Արաբիայի խափանումների պատճառով, այս փաստաթուղթը  չի հաստատվել: Սաուդյան Արաբիան նույնպես խոչընդոտել  է  Հարավային Կորեայի կոնֆերանսում վերջնական փաստաթղթի հաստատումը: Հաշվի առնելով Լեհաստանի կոնֆերանսում հրապարակված զեկույցի վերաբերյալ կոնսենսուսի բացակայությունը, ՄԱԿ-ի կանոնների համաձայն, այս զեկույցի տեքստը պետք է մերժվեր: Շատ երկրներ եևգիտնականներ այս հարցում ափսոսանք եւ հիասթափություն են հայտնել:

Թրամփը հայտարարել է, որ դեմ  Փարիզի կլիմայական համաձայնագիրին և հակազդելու ՄԱԿ-ի պլաններին` ջերմոցային գազերի արտանետումները նվազեցնելու համար:

Սպիտակ տունը հայտարարել է, որ ՄԱԿ-ը գերագնահատել է կլիմայական փոփոխության և մոդելավորման մեթոդների ազդեցությունը: Այնուամենայնիվ, Թրամփի մոտեցումը ԱՄՆ-ի ներսում եւ դրսում  արժանացել է խիստ քննադատության: 

Այդ քաղաքականությունների իրականացումը ոչ միայն վտանգում է աշխարհի երկրներին, այլև ի տարբերություն Թրամփի պնդումների, նույնիսկ Միացյալ Նահանգներն է դիմագրավում կլիմայական փոփոխության սարսափելի հետեևանքներին, ինչպիսիք են Կալիֆոռնիայի անտառների հրդեհները: 

 Փարիզի կլիմայական պայմանագրից ԱՄՆ-ի հրառարվելը կարող է աղետալի հետևանքներ ունենալ ամբողջ աշխարհի համար: