Հունվար 25, 2019 17:16 Asia/Tehran
  • Բանակի ցամաքային ուժերի զորավարժությունը՝ խաղաղատենչություն հզորության գագաթնակետում

Ուրբաթ առավոտյան, տեղական արտադրության ամենավերջին զինասարքերի օգտագործմամբ, Սպահանի Նասրաբադ տարածքում մեկնարկել է ԻԻՀ բանակի ցամաքային ուժերի «Հզորություն 97» երկօրյա զորավարժություննը:

ԻԻՀ բանակի ցամաքային ուժերի «Հզորություն 97» զորավարժության խոսնակ, բրիգադային գեներալ Նոզար Նեմաթին ասել է. «Այս զորավարժության ընթացքում ավելի քան 12000 հետևակային ուժեր և տարբեր տեսակի զրահային ջոկատներ, պատերազմի դաշտում ներկայացնելու են իրենց վերջին նվաճումները»:

Բացի այդ, զորավարժության ընթացքում, 1577 հրետանային միավորների օգտագործմամբ, ցուցադրվելու է ցերեկվա ու գիշերվա ընթացքում այդ ուժերի գրոհային ուժը: Իրանի պաշտպանական կարողությունն իսլամական հեղափոխությանը հաջորդած 40 տարիների ընթացքում հասել է իր գագաթնակետին: Այն  խաղաղության ուղերձ է հղում բարեկամներին և զգուշացում՝ թշնամիներին:

Ռազմական կարողության գագաթնակետում խաղաղատենչությունն ԻԻՀ-ի  պաշտպանական հայեցակարգն է, որը միանշանակ կանխարգելիչ բնույթ  է կրում: Իրանը տարածաշրջանում մշտապես ձգտել է խաղաղության ու անվտանգության և երբեք պատերազմ սկսող կողմ չի եղել:

Իրանի պատմությունը խաղաղության ու բարեկամության պատմություն է և իսլամական հեղափոխությունից հետո, ռազմական տարբեր բնագավառներում կազմակերպված զորավարժություններն էլ նույն ուղերձն են հղել բարեկամներին ու հարևաններին: Իրանի պաշտպանական ու ռազմական հզորությունն այսօր ամբողջությամբ տեղական է և մտել է տեղական գիտության հիմքի վրա անհրաժեշտ զենքերի արտադրության փուլ:

 ԻԻՀ բանակի «Հզորություն 97» զորավարժությունը, որը տևելու է երկու օր, տեղական արտադրության ամենավերջին զինասարքերի ու զենքերի միջոցով ցուցադրվելու է Իրանի բանակի պաշտպանական կարողությունը:

Այս կապակցությամբ, ԻԻՀ բանակի ցամաքային ուժերի հրամանատար բրիգադային գեներալ Քյումարս Հեյդարին ասել է, որ «Հզորություն 97» զորավարժության ընթացքում արտասահմանյան արտադրության որևէ զենք և  կամ արտասահմանյան որևէ տեխնոլոգիա չի կիրառվելու, ինչը զորավարժության կարևոր յուրահատկություններից է:

Տեղաշարժման կարողությունը, ջոկատների  արագ տեղաշարժը և կողմնորոշումը պաշտպանողականից հարաձակողականի փոխելով տեղական արտադրության զինասարքերի օգտագործումն ԻԻՀ բանակի ցամաքային ուժի «Հզորություն 97» զորավարժության նպատակներից է:

ԻԻՀ բանակի ինքնաթիռների և անօդաչու թռչող սարքերի միջոցով տարածքի հետախուզումը «Հզորություն 97» զորավարժության առաջին փուլի մյուս ծրագրերից է: «Հզորություն 97»-ը համարվելով Իրանի բանակի ամենամեծ զորավարժությունն անցկացվում է Իրանի 7 նահանգների՝ Սպահանի, Թեհրանի, Արևելյան և Արևմտյան Ատրպատականների, Քերմանի, Քերմանշահի, Ղազվին ու Համադանի մասնակցությամբ:

Ռազմական կարողությունը պատրաստ վիճակում պահելն ու զենքերի ստուգումը ներառված են ցանկացած բանակի աշխատանքային օրացույցում և ԻԻՀ բանակն էլ իր տարեկան ծրագրի շրջանակում իրականացնում է մի քանի զորավարժություններ: Ավելի վաղ, Իրանի բանակը Սպահանում հաջողությամբ կազմակերպել էր «Առաջնոըդության անձնուրացների օդային հզորություն 97» զորավարժությունը:

Հիշյալ զորավարժության ընթացքում տարբեր տեսակի հարձակվող, հարձակվող -ռմբարկու, ծանր ու կիսածանր փոխադրող, վառելիք փոխանցող, հետախուզող ու օդային պարեկման ինքնաթիռներ և ԻԻՀ բանակի առանց օդաչու թռչող սարքեր, երկու օրերի ընթացքում ցուցադրեցին պատերազմի իրական դաշտն ու ներքին արտադրության սպառազինության կիրառման իրենց կարողությունը:

Տեղական զենքերի արտադրության միջոցով պաշտպանական հզորության ամրապնդումն առավել վստահելի է դարձրել ԻԻՀ կանխարգելիչ ուժը: Հենց դա էլ ԻԻՀ-ն ռազմական բնագավառում կարևոր երկիր է դարձրել և բարեկամներն ու հարևանները ցանկանում են օգտվել պաշտպանական ու ռազմական բնագավառներում Իրանի կուտակած փորձից:

Պիտակ