Արաբական լիգա. Արտաքին միջամտությունը նպաստում է սիրիական ճգնաժամի շարունակմանը
(last modified 2019-01-28T14:15:50+00:00 )
Հունվար 28, 2019 17:45 Asia/Tehran
  • Արաբական լիգա. Արտաքին միջամտությունը նպաստում է սիրիական ճգնաժամի շարունակմանը

Արաբական պետությունների լիգայի գլխավոր քարտուղարի խոսնակ Մահմուդ Աֆիֆը, Սիրիայի հարցով ՄԱԿ-ի նորանշանակ դեսպան Պերդսենի հետ հանդիպման ժամանակ ասել է, որ արտաքին միջամտությունը Սիրիայում շարունակվող ճգնաժամի հիմնական պատճառն է:

2011 թվականի մարտից Սիրիայում սկսվեցին հակաիշխանական բողոքի ցույցեր, սակայն այլ երկրների ներքին բողոքների համեմատ, դրանք լրիվ այլ ընթացք ստացան: Արտաքին միջամտությունը փոխեց Սիրիայի զարգացումների ընթացքը:

Արտերկյա միջամտությունը տեղի է ունեցել նաև այնպիսի երկրներում, ինչպիսիք են Թունիսը, Եգիպտոսը, Լիբիան, Եմենը: Սակայն Թունիսում, Եգիպտոսում ու Եմենում արտաքին միջամտությունն իրականցվել է բռնատիրությունը պահպանելու համար, իսկ Լիբիայում, ՄԱԿ-ի ԱԽ-ի թույլտվությամբ, Մուամար Քադաֆիի ռեժիմը տապալելու նպատակով:

Սիրիայում, սակայն, օտարերկրյա միջամտությունը, որն ուղղված էր երկրի քաղաքական համակարգի տապալմանը և Բաշար Ասադի՝ իշխանությունից հեռանալուն, ի տարբերություն Լիբիայի մոդելի, եղավ առանց ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի թույտվության:

Սիրիայի նախագահ Բաշար Ասադը բազմիցս հայտարարել է, որ Սիրիայում անհանդարտություններն օտարների դավադրության արդյունքն են:

Սիրիայում օտարերկրյա ուժերի  միջամտությունն իրականացվել է  ահաբեկչական խմբերի ներթափանցման ձևով, այդ խմբերի կողմից սիրիական վարչակարգի դեմ տարածաշրջանային ու արտատարածաշրջանային ուժերի լիակատար աջակցությամբ, ինչպես նաև տարածաշրջանային ու միջազգային կազմակերպությունների մասնակցությամբ Սիրիայի վարչակարգի վրա ճնշում գործադրելու միջոցով:

Արաբական լիգան այն կառույցներից է , որ Սիրիայի ընդդիմության կողմից օգտագործվում է Դամասկոսի վրա ճնշում գործադրելու համար:

Միջին Արևելքի հարցերով փորձագետ Գայդո Սթայնբերգն ասել է.-«Ընդիմադիրները միջազգային կառույցներն օգտագործել են Սիրիայի վարչակարգի վրա ճնշում գործադրելու համար»: 

Վարլուծաբան Մարք Լինչն ասում է, որ Սիրիայի ճգնաժամի մեջ օտարերկրյա միջամտության արդյունքն այն էր, որ Սիրիայում տեղի ունեցող զարգացումները, տարածաշրջանային ու միջազգային տերությունների ուղղակի միջամտությամբ, դարձան «մաշողական պատերազմ», իսկ ահաբեկչական խմբերը դարձան պատերազմի կարևոր մաս:

Ահաբեկչական պատերազմից ութ տարի անց, Սիրիան կարողացել է քաղաքականորեն հաղթահարել այդ պատերազմը և Սիրիայի քաղաքական համակարգը մնում է անփոփոխ:

Այնուամենայնիվ, արտաքին միջամտությունը դեռևս խոշոր խոչընդոտ է Սիրիայում ճգնաժամը վերջնականապես հաղթահարելու համար: Մի կողմից, տարածաշրջանային ու արտատարածաշրջանային որոշ ուժեր,աջակցելով ահաբեկչական խմբերին, խոչընդոտում են Սիրիայում այդ խմբերի լիակատար ձախողումը, իսկ մյուս կողմից, այդ ուժերը, հատկապես՝ Միացյալ Նահանգները, խոչընդոտում են այս ճգնաժամի քաղաքական լուծման ուղիներին:

Սիրիայի ճգնաժամի մեջ արտաքին ուժերի միջամտության  հիմնական պատճառը նրա ներկայությունն է դիմադրության առանցքում և Սիրիայի ճգնաժամի ազդեցությունը տարածաշրջանային ու գլոբալ հավասարակշռության վրա:

 

 

Պիտակ