Ջերեմի Քորբինը քննադատել է Պարսից Ծոցում ԱՄՆ-ի լարվածություն առաջացնող քայլերը
Վերջին օրերի ընթացքում Պարսից Ծոցում տեղի ունեցած զարգացումների, այդ թվում՝ ծովագնացության կանոնները չհարգելու պատճառով Իրանի կողմից բրիտանական նավթային լցանավի կալանավորման և իրանական ԱԹՍ կործանելու մասին ԱՄՆ-ի կեղծ հայտարարության հետևանքով, սրվել է այս տարածաշրջանի իրավիճակը: Բրիտանացի պաշտոնատարները հակադարձել են աս իրադարձություններին:
Հորմոզի նեղուցի իրանական ջրատարածքներում բրիտանական նավթային լցանավի կալանավորման դեպքից հետո, Բրիտանիայի Լեյբորիստական կուսակցության առաջնորդ Ջերեմի Քորբինը հայտարարել է, որ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն է մեղավորր Պարսից Ծոցում առաջացած լարվածության համարմ: Նա նշել է, որ ՀԳՀԾ-ից դուրս գալով Թրամփը մեծացրել է Իրանի հետ լուրջ պատերազմ սկսելու հավանականությունը:
Բրիտանիայի ընդդիմադիր կուսակցության առաջնորդի այս խոստովանությունը վկայում է այն մասին, որ չնայած արևմտյան ԶԼՄ-երի հակաքարոզչություններին, որոնք փորձում են Իրանին Պարսից Ծոցում անկայունության ու անապահովության գործոն ներկայացնել, Քորբինի նման փորձառու դիվանագետները սակայն քաջածանոթ են Պարսից Ծոցում Վաշինգտոնի ռազմական ներկայության նպատակնեերին ու էությանը:
Կարևոր է, որ Բրիտանիայի պահպանողական կառավարությունը տարածաշրջանային նախագծերում քայլ է պահում ԱՄՆ-ի հետ, որի վկայությունն է Պարսից Ծոցում բրիտանական ծովուժի ներկայության մեծանալը և Ջիբրալթարում Գրիս-1 իրանական նավթային լցանավի կալանավորմամբ Իրանի դեմ առավելագույն ճնշում կիրառլու քաղաքականության իրագործումը:
Մեծ թվով վերլուծաբաններ, անգամ արևմուտքցի դիվանագետներ, ընդգծել են Վաշինգտոնի դերն այդ քայլերում Լոնդոնին խրախուսելու հարցում: Շվեդիայի նախկին վարչապետ Կարլ Բիլթը Ջիբրալթարում բրրիտանական ուժերի կողմից իրանական նավթային լցանավի կալանավորումը դավադրության է նմանեցրել: Անդրադառնալով Իրանի նավթային արտահանումը դադարեցնելու ԱՄՆ-ի ջանքերին և Իսպանիայի պաշտոնատարների հայտարարությանը, թե Լոնդոնը Վաշինգտոնի պահանջով է կալանավորել իրանական նավթային լցանավը, Շվեդիայի նախկին վարչապետ Կարլ Բիլթը նշել է, որ նրանք այս քայլերով համագործակցել են ԱՄՆ-ի հետ Իրանի դեմ ճնշում կիրառելու համար:
Այս բոլորն այն դեպքում, երբ Իրանը ԻՀՊԿ-ի կողմից բրիանական նավի կալանավորման պատճառը Հորմոզի նեղուցում ծովագնացության միջազգային օրենքների չհարգելն է հայտարարել: Իսկ բրիտանացիների կողմից Գրիս-1 նավթային լցանավի կալանավորման պատրվակն անօրինական է և հակասում է միջազգային օրենքներին:
ԱՄՆ-ը փորձում է Պարսից Ծոցում բրիտանական նավթային լցանավի կալանավորման հարցը օգտագործել իր հակաիրանական նպատակների իրագործման համար: Այդ ուղղությամբ, ամերիկացի պաշտոնատարները պահանջել են ծովային կոալիցիա կազմել Պարսից Ծոցում ծովագնացությունը պահպանելու համար:
ԱՄՆ-ն այդ պահանջը ներկայացրել է այդ տարածքում Իրանի ծովային տեղաշարժերը սահմանափակելու համար: Բրիտանիայի պահպանողական կառավարությունը ևս քայլ է պահում Թրամփի կառավարության տարածաշրջանային քաղաքականությունների հետ:
Լոնդոնի այս մոտեցումը հետևանքներ է ունենալու Բրիտանիայի համար: Պարսից Ծոցում ԱՄՆ-ի լարվածություն առաջացնող քայլերի մասին Բրիտանիայի Լեյբորիստական կուսակցության առաջնորդի հայտարարությունը վկայում է այն մասին, որ ԱՄՆ-ի հետ քայլ պահելու Բրիտանիայի պահպանողական կառավարության քաղաքականությունը հանգեցնելու է տարածաշրջանում լարվածության սրման: