Ռուսաստանը մտահոգված է ԱՄՆ-ի կողմից տիեզերքում զենքի տեղակայման վտանգից
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը ԱՄՆ-ի կողմից տիեզերքում զենք տեղակայելու քայլը բնութագրել է որպես սպառազինության նոր մրցավազքին ուղղված քայլ:
Նա ԲՐԻՔՍ-ի արտգործնախարարների խորհրդի նիստում հայտարարել է, որ ԱՄՆ-ը մտադիր է հակահրթիռային համակարգեր տեղակայել տիեզերքում, որը կհանգեցնի սպառազինության մրցավազքի մեկ այլ փուլի մեկնարկին:
Սերգեյ Լավրովը հավելել է, որ Մոսկվան անհանգստացած է ԱՄՆ-ի զենքի տարածման ծրագրերից, քանի որ դա կհանգի սպառազինությունների մրցակցության ևս մեկ փուլի:
2018 թվականի հունիսի 18-ին, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Պենտագոնին հանձնարարել է, որպես Միացյալ Նահանգների զինված ուժերի նոր միավոր ստեղծել տիեզերական ուժ:
2018 թ. Փետրվարի 19-ին Թրամփը ստորագրել է հրաման, որի համաձայն հանձնարարված է սկսել «ամերիկյան տիեզերական ուժի» գործընթացը, տիեզերական սպառնալիքներին դիմակայելու համար:
«Տիեզերական քաղաքականության ուղեցույց 4» հրամանագիրը, որն ստորագրել է Թրամփը, օրինագծի հիմքն է ստեղծելու նոր ռազմական ուժի ստեղծման համար: Հրամանագիրը ստորագրելու միջոցառման ժամանակ Ստորագրման արարողության ժամանակ՝ Թրամփն ասել է որ հրամանագիրը ազգային անվտանգության առաջնայնությունն է: ԱՄՆ-ի տիեզերական ուժը նախատեսվում է ստեղծել 2020 թ.-ին:
Տիեզերական ուժը պատասխանատու կլինի ստեղծել Միացյալ Նահանգների տիեզերական ռազմական ուժերը, ներառյալ արբանյակի վրա հիմնված Գլոբալ տեղորոշման համակարգեր (GPS) եւ վերահսկողության ռադարներ, որոնք կարող են օգնել բալիստիկ հրթիռների հայտնաբերմանը:
ԱՄՆ-ի տիեզերական ուժը նախատեսվում է ԱՄՆ Զինված ուժերի վեցերորդ մասնաճյուղը լինել երկրի ցամաքային, օդային, ծովային եւ ափերի պաշտպանության գվարդիայի ու ծովային հրացանակիրների կողքին:
Ամերիկացիները պնդում են, որ տիեզերական սպառնալիքները զգալիորեն աճել են վերջին տարիներին Միացյալ Նահանգների թշնամիների այդ թվում Ռուսաստանի եւ Չինաստանի կողմից, եւ նրանք ձգտում են նոր զենքեր տեղակայել տիեզերքում:
ԱՄՆ-ի կողմից տեզերքում սպառազինության տարածման քայլերը խիստ քննադատության է ենթարկվել մրցակիցների կողմից: Ռուսաստանը ԱՄՆ-ին նախազգուշացրել է, որ տիեզերական ռազմական առճակատումը կարող է նույնքան վտանգավոր լինել որքան միջուկային զենքի մրցավազքը: Մոսկվան կոչ է արել Վաշինգտոնին չկրկնել անցյալի սխալները:
Ամերիկայի նպատակն է իր իսկական մրցակիցներին, այսինքն Ռուսաստանին եւ Չինաստան ներգրավել ռազմական սպառազինությունների մրցավազքի մեջ:
Ռուսաստանը քննադատելով Վաշինգտոնի կողմից շարունակվող ընդդիմությանը, տիեզերքում ռազմական գործողությունները արգելելու մասին, Մոսկվայի պլանի դեմ, ԱՄՆ-ի այս մոտեցման պատճառը համարել է, տիեզերքում սպառազինության տարծմանն ուղղված քայլ:
Լավրովը նշել է, որ Ռուսաստանը եւ Չինաստանը Ժնեւի զինաթափման մասին կոնֆերանսում պատրաստել են տիեզերքում զենքի տեղակայման կանխարգելման մի նախագիծ և մենք գնահատում ենք BRICS- ի անդամ երկրների կողմից ցուցաբերած աջակցությունը այս կարեւոր հարցի վերաբերյալ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ամենամյա բանաձեւերում:
ԱՄՆ-ի տիեզերական ուժերի ձեւավորման միջոցով Պենտագոնը հնարավորություն կունենա տիեզերքում տեղակայել և փորձարկել տարբեր, հատկապես հակահրթիռային և լազերային զենքեր:
Իրականում, Միացյալ Նահանգները որպես աշխարհի ռազմական գերուժ տիեզերքը ռազմականացնելով քայլեր է ձեռնարկել գլոբալ խաղաղությունն ու անվտանգությունը խաթարելու ուղղությամբ: