Ռուսաստանը Պարսից Ծոցի անվտանգության մասին նախագիծ է ներկայացրել
Պարսից Ծոցում վերտարածաշրջանային երկրների ռազմական ներկայությունը և դրա բացասական հետևանքները, այդ թվում լարվածությունների սրման պատճառով, Ռուսաստանն ստրատեգիական այս տարածաշրջանի հավաքական անվտանգության ապահովման նախագիծ է ներկայացրել ՄԱԿ-ին:
ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Բոգդանովն անցած երեքշաբթի օրը, Մոսկվայում ներկա արտասահմանցի դիվանագետներին է փոխանցել «Պարսից Ծոցում հավաքական անվտանգության իմաստը» խորագրով փաստաթուղթը:
Այդ փաստաթութղը ՄԱԿ-ում հրապարակվել է հուլիսի 29-ին: Այդ փաստաթղթում կարևորվել է քայլ առ քայլ մոտեցումը, բազմակողմանիությունը, ՄԱԿ-ի հռչակագրի և Անվտանգության խորհրդի բանաձևերի և միջազգային օրենքների հարգումը: Մոսկվան ընդգծել է, որ այդ փաստաթղթի ռազմավարական պարտավորությունն է հավաքական անվտանգության մեխանիզմ ստեղծել և Պարսից Ծոցում տարածաշրջանի բոլոր երկրների հավասար մասնակցությամբ համագործակցության առիթ ստեղծել:
ՌԴ արտգործնախարարության պաշտոնական կայքում հրապարակված այդ փաստաթղթում առաջարկվել է բազմակողմ բանակցություններ անցկացնել և մի խումբ կյանքի կոչել Պարսից Ծոցում անվտանգության ու համագործակցության թեմայով միջազգային համագումարի անցկացումը նախապատրաստելու համար:
Մոսկվան առաջարկել է զարկ տալ տարածաշրջանի երկրների քաղաքական, ռազմական պաշտոնատարների և փորձագետների միջև բանակցություններին, ապահովել ոչ-գաղտնի օբյեկտներին քննիչների հասանելիությունը և ծանոթանալ կողմերի սպառազինությանը, կանխել Պարսից Ծոցում ռազմական խմբավորումների տեղակայումը և ընդհանուր առմամբ այս տարածաշրջանում նվազեցնել օտար ուժերի ներկայությունը:
ԱՄՆ-ը, իրանաֆոբիա տարածելով, մտադիր է արդարացնել տարածաշրջանում իր ներկայությունը և տարածաշրջանային կոալիցիաների ստեղծումը:
Հուլիսի 24-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ, ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն ասել է.«Ես համոզված եմ, որ Իրանն այն պետությունն է, որ պետք է տարածաշրջանի խնդիրների կարգավորման մի մասը լինի և ոչ թե ներկայացվի որպես տարածաշրջանում տեղի ունեցած դեպքերի գլխավոր մեղավոր»:
Ներկայումս, ԱՄՆ-ը իրանի դեմ կիրառելով առավելագույն ճնշման քաղաքականություն, ամրապնդում է Պարսից Ծոցում և Արևմտյան Ասիայում իր ռազմական ներկայությունը և Իրանի դեմ սադրիչ քայլեր է իրականացնում: ԱՄՆ-ը միշտ դեմ է եղել Պարսից Ծոցում անվտանգության ու կայունության ստեղծման համար ներկայացված տարածաշրջանային նախագծերին և խափանարարություն է կատարել դրանց իրագործման ճանապարհին:
ԻԻՀ բազմիցս կարևորել է երկրների համագործակցությամբ տարածաշրջանի անվտանգության պահպանումը և բանակցությամբ տարածաշրջանային խնդիրների կարգավորումը, ինչպես նաև նախագծեր է ներկայացրել այդ ուղղությամբ: Այդ նախագծերը բխում են Իրանի մոտեցումներից, որոնք ընդգծում են առանց օտարների միջամտության տարածաշրջանի անվտանգության ապահովումը:
Իրանն իրեն պարտավորված է զգում տարածաշրջանի, այդ թվում՝ Պարսից Ծոցի անվտանգության ու խաղաղության պահպանման համար:
Այսօր Մոսկվան մտադիր է «Պարսից Ծոցում հավաքական անվտանգության իմաստը» խորագրով փաստաթութղը ՄԱԿ-ում ներկայացնելով, առիթ ստեղծել միջազգային այս կառույցի կողմից դրա իրագործման համար, որպեսզի հնարավոր լինի Պարսից Ծոցում նվազեցնել լարվածությունները: