Արևմուտքի կողմից ահաբեկիչներին ցուցաբերվող աջակցությունները մտահոգում են Մոսկվային
2011թ. ի վեր Սիրիայում տիրում են անհանդարտություններ և ընոանում է օրինական կառավարության ու նրա դաշնակիցների դեմ արևմուտքի ու նրա գործընկերների կողմից հովանավորվող ահաբեկչական խմբերի պատերազմը:
Օգոստոսի 7-ին ԱԽ-ն նիստ է անցկացրել Սիրիայի խնդրի շուրջ այս երկրում անհետ կորածների ու ձերբակալվածների թեմայով: Այս նիստի ընթացքում ՄԱԿ-ում ՌԴ-ի ներկայացուցչի տեղակալ Դմիտրի Պոլյանսկին Արևմուտքին մեղադրել է ահաբեկիչներին հովանավորելու մեջ, ասելով.«Միջազգային հանրությունը պետք է Սիրիայի վերակառուցման մասին հայտարարություններից առավել օգնի այդ երկրին՝ օտար երկրների միջամտությամբ ստեղծված ճգնաժամից ազատվելու համար»:
Սիրիայում 2011թ. ճգնաժամը սկսվելուց հետո, արաբա-արևմտյան կոալիցիայի գլուխն անցած ԱՄՆ-ն սկսեց իրագործել իր նպատակները, հատկապես Սիրիայի օրինական կառավարության կործանման, դիմադրության առանցքի ոչնչացման և ահաբեկչական խմբերի՝ ԻԼԻՊ-ի ու Ջեբհաթ Ալ-Նոսրայի աջակցման ուղղությամբ: Այդուհանդերձ 8 տարի տևած ջանքերից հետո, առավել քան երբևէ պարզ է դարձել ահաբեկչական խմբերի ամբողջական կործանման հեռանկարը: Այժմ այդ խմբերը Ալ-Թահրիր Ալ-Շամ խորհրդի ղեկավարությամբ սակավ լարվածության տարածքներում զբաղվում են հրադադարի ռեժիմի խախտման գործով, ինչը Սիրիայի բանակին ու նրա դաշնակիցներին մղել է հակադարձ քայլի: Ներկայումս Աարևմուտքը մարդկային իրավունքների պատրվակներով գործնականում աջակցում է ահաբեկիչներին ու դատապարտում Սիրիայի բանակի կողմից ահաբեկիչների դեմ մղվող պատերազմը: ՄԱԿ-ում Սիրիայի ներկայացուցչի օգնական Լու Ֆալուհը Սիրիայի հարցով ԱԽ-ի նիստում անդրադառնալով ԱՄՆ-ի, Բրիտանիայի ու Ֆրանսիայի կողմից ահաբեկիչներին ցուցաբերվող նյութական ու ռազմական աջակցությանը, շեշտել է.«Այս երեք երկրները իրենց բոլոր ջանքերը ի գործ են դնում, որպեսզի կանխեն Սիրիայում ահաբեկչական խմբերի կատարյալ ոչնչացումը»: Սիրիայի կառավարության դիմագծի խափանման համար ԱՄՆ-ի, Բրիտանիայի ու Ֆրանսիայի պատվիրակությունների կողմից ՄԱԿ-ի ԱԽ-ի տրիբունայի չարաշահումը նա անընդունելի է համարել: Ֆալուհի խոսքերով.«Կորածների և ահաբեկչական խմբերի կողմից առևանգվածների ճակատագրի անտեսումը և տարածաշրջանի բնակիչների տառապանքների վրա աչք փակելը, հաստատում է ՄԱԿ-ին անդամակցող որոշ երկրների երկակի մոտեցումները»: Արևմտյան կառավարությունների այս մոտեցումներով հանդերձ, Սիրիայի կառավարությունը կարևորում է քաղաքական կայուն ելք գտնելու և Սիրիայում ահաբեկիչների ներկայության կենտրոնների ոչնչացման ընթացքի շարունակումը:
Ահաբեկչական խմբերի դեմ պատերազմում որպես Դամասկոսի դաշնակից, Մոսկվան նույնպես բազմիցս շեշտել է, որ ԱՄՆ-ն, որպես Արևմուտքի առաջնորդը, Սիրիայի ճգնաժամի շարունակման հիմնական պատճառն է: Սիրիայի կառավարությունը և այդ երկրի ավագ պաշտոնյաները բազմիցս քննադատել են Սիրիայում արևմուտքի բացասական դերակատարությունը, հատկապես այս երկրում լարվածությունների շարունակման հարցով ԱՄՆ-ի քաղաքականությունները:
Այդուհանդերձ, վերջերս Սիրիայի բանակի ու նրա դաշնակիցների կողմից իրականացված ռազմական քայլերը ցույց են տալիս, որ չնայած ահաբեկիչներին կործանելու հարցում Արևմուտքի խափանարարություններին ու նրանց հովանավորելու խնդրին, Դամասկոսն իր ուժերը կենտրոնացրել է ահաբեկիչների հսկողության տակ գտնվող շրջանները ազատագրելու ուղղությամբ և առանց հաշվի առնելու սպառնալիքներն ու ճնշումները, մինչև վերջնական հաղթանակ, շարունակելու է այս ուղին: