Հոկտեմբեր 15, 2019 17:26 Asia/Tehran
  • Սիրիայի ժողովուրդն ու բանակը միավորվել են՝ Թուրքիայի ագրեսիային դիմակայելու համար

Վեց օր անցել է Թուրքիայի կողմից Սիրիայի հյուսիսային հատվածի վրա իրականացվող հարձակումների մեկնարկից: Սիրիական զորքերը շարժվել են դեպի այդ երկրի հյուսիսային շրջաններ,որտեղ ժողովուրդը ջերմ ու սիրով դիմավորել է նրանց:

Թուրքական զինուժը չորեքշաբթի օրվանից լայնածավալ ռազմական գործողություն է սկսել Սիրիայի հյուսիսում ՝ «ահաբեկչության դեմ պայքարի» և «սիրիա-թուրքական սահմանն այն զինյալներից մաքրելու» պատրվակով, որոնց Անկարան անվանում է ահաբեկիչներ:

Գործողությունը մեկնարկել է ԱՄՆ-ի վառած  «կանաչ լույսով»:

Թուրքիայի ագրեսիան սկսվելուց հետո, մի շարք քրդական խմբեր և Սիրիայի հյուսիսային շրջանների մեծ թվով բնակիչներ դիմել են երկրի իշխանություններին և խնդրել կառավարական զորքեր տեղակայել հյուսիսային շրջաններում ՝ Թուրքիայի ագրեսիայից և՛ ժողովրդին և՛ տարածքը պաշտպանելու համար:

Սիրիայի բանակն ի պատասխան այդ դիմումին, տեղակայվել է հյուսիսային շրջաններում և Ալ-Հասաքե նահանգում բնակիչները սիրով դիմավորել են կառավարական զորքին: Սիրիական զորքի ներկայությունը հյուսիսային շրջաններում արդյունքն է օրերս սիրիական իշխանությունների հետ Դամասկոսում ու Ղամիշլիում քրդական խմբավորումների ձեռք բերած համաձայնության: 

Թուրքիայի բանակի կողմից հարձակման ենթարկված տարածքներում Սիրիական զորքերի ներկայությունը մի քանի տեսակետից ուշադրության արժանի է:

Առաջին՝Սիրիայի բանակն այդ երկրի բոլոր տարածքների բնակչության անվտանգության պաշտպանությունը իր գլխավոր պարտականությունն է համարում: Այդիսկ պատճառով այդ տարածքների բնակիչները սիրով դիմավորեցին կառավարական զորքերին,ինչը վկայում է Սիրիայի բանակի և ժողովրդի, ներառյալ քրդերի ու արաբնեի  միջև առկա խոր կապի մասին:Դա իհարկե է  նկատվեց  դեռ 9 տարի առաջ,երբ համաժողովրդական  շարժում ձևավորվեց և օգնեց երկրի բանակին: 

Երկրորդ կետն այն է,որ Սիրիայի կառավարությունն ու բանակը երկրի ողջ աշխարհագրության  ու տարածքային ամբողջականության պաշտպանությունն իր պարտականությունն ու գերակայությունն է համարում և տարբերություն չունի ,թե երկրի աշխարհագրական ո՞ր հատվածն է ենթարկվել օտարերկրյա կամ ահաբեկչական խմբավորումների հարձակման:

Այս կապակցությամբ Ֆեյսալ Մեղդադը հայտարարել է,որ Սիրիան կպշատպանի իր ամբողջ տարածքը և թույլ չի տա բռնագրավել այս երկրի  անգամ մեկ թիզ հողը:

Երրորդ կետն այն է,որ Սիրիայի բանակի մուտքը թուրքական զինուժի  կողմից ագրեսիայի ենթարկված տարածքներ, ցույց է տալիս,որ սիրիական  հատկապես քրդական խմբերը չպետք է իրենց անվտանգության ապահովումն վստահեն մեկ օտար երկրի, քանզի օտար երկրի հովանավորությունը ժամանակավոր է և պայմանավորված է տվյալ երկրի շահերով: Սակայն երկրի Սահմանադրության շրջանակում քայլելը և անվտանգության ապահովման ուղղությամբ բանակի հետ համագործակցելը ոչ միայն ժամանակավոր չէ ,այլև վստահելի ու կայուն է:

Չորրորդ՝թուրքական զորքերի կողմից Սիրիայի դեմ իրականացված հարձակումը և ԱՄՆ-ի կողմից վերջինիս ցուցաբերվող աջակցությունը ցույց է տալիս,որ Անկարայի կողմից Սիրիայի դեմ իրականացված հարձակման գլխավոր նպատակը Իդլիբի ազատագրման գործողությունների վրա ազդելն է:

Թուրքական զորքերն այն ժամանակ հարձակվեցին Սիրիայի վրա, երբ ահաբեկիչները Իդլիբում ճնշման տակ էին գտնվում և Սիրիայի բանակն ու նրա դաշնակիցները կարևոր հաջողություններ էին արձանագրել,մինչդեռ Թուրքիան և ԱՄՆ-ն Իդլիբի ազատագրման գործողությունների գլխավոր հակառակորդներն  էին: 

 

Պիտակ