Բրազիլիայում ԲՐԻԿՍ-ի գագաթաժողովը և միակողմանի պատժամիջոցների կապակցությամբ Պուտինի զգուշացումը
ԲՐԻԿՍ-ը (անգլ.՝ BRICS — Brazil, Russia, India, China, South Africa բառերի հապավում) հինգ երկրների խումբ է, որի անդամ երկրներն են Բրազիլիան, Ռուսաստանը, Հնդկաստանը, Չինաստանը և Հարավաֆրիկյան Հանրապետությունը (ՀԱՀ): Խումբը ձգտում է ընդլայնել անդամ երկրների միջև տնտեսական ու ֆինանսական համագործակցությունը և իրենց զարգացող տնտեսական հզորությունը վերափոխել աշխարհաքաղաքական ազդեցության։ ԲՐԻԿՍ-ի անդամ երկրները համարվում են Քսանի խմբի ազդեցիկ ու որոշիչ ակտիվիստներից:
Նոյեմբերի 13-ին և 14-ին Բրազիլիայի մայրաքաղաք Բրազիլիան հյուրընկալեց ԲՐԻԿՍ-ի գագաթաժողովը, որին մասնակցել էին Բրազիլիայի, Ռուսաստանի, Հնդկաստանի, Չինաստանի, Հարավաֆրիկյան Հանրապետության (ՀԱՀ) առաջնորդները:
ԲՐԻԿՍ-ի առաջին պաշտոնական գագաթաժողովը տեղի է ունեցել 2009 թվականին՝ Ռուսաստանում: Այս խմբի անդամ երկրների առաջնորդների աշխատանքային օրակարգում դրված է ԲՐԻԿՍ-ի արդյունավետության ու դերակատարության մեծացումը: Կանխատեսումների համաձայն, ԲՐԻԿՍ-ի անդամ երկրների ընդհանուր տնտեսությունը մինչև 2035 թվականը կգերազանցի աշխարհի յոթ արդյունաբերական երկրների տնտեսությունը, ինչը վկայում է տնտեսության, առևտրի ու միջազգային քաղաքականության ոլորտում ԲՐԻԿՍ-ի նշանակության մեծացման մասին: Միացյալ Նահանգները խստորեն դեմ է ԲՐԻԿՍ-ի հզորանալուն, ինչն ուղղված է բազմակողմանիության ամրապնդմանը: ԱՄՆ-ը փորձում է միջազգային հարթակում բռնությամբ և իր պահանջների պարտադրման միջոցով, պահպանել իր հեգեմոնիան: ԱՄՆ-ի այդ կողմնորոշումը, որը Դոնալդ Թրամփի նախագահության շրջանում ավելի է ամրապնդվել, արժանացել է Ռուսաստանի խիստ քննադատությանը: Ռուսաստանը ԲՐԻԿՍ-ի կարևոր անդամներից մեկն է: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ԲՐԻԿՍ-ի գագաթաժողովում ունեցած ելույթում ասել է.«Համաշխարհային առևտրի բեմում, առավել քան երբևէ ընդլայնվել է անարդար մրցակցությունը: Անկասկած, ներկա պայմաններում, համաշխարհային տնտեսությունն առավել քան երբևէ գտնվում է անարդար մրցակցության եղանակների, այդ թվում միակողմանի պատժամիջոցների ազդեցության տակ, որոնք առավելաբար քաղաքական մոտիվացիաներ ունեն, ինչը կանխել է երկրների արդար տնտեսական աճը»:
Պուտինն իր ելույթում նկատի ունի ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի առևտրային քաղաքականություններն ու դիրքորոշումները: Նա բացեիբաց խոսել է ԱՄՆ-ի գերակայության ձգտումների մասին: Թրամփը որդեգրել է տնտեսական հովանավորչական քաղաքականություն, որի շրջանակում ավելացրել է մաքսատուրքերը և տարատեսակ սահմանափակումներ է կիրառել ներքին արդյունաբերությունը պաշտպանելու պատրվակով: Իսկ ԱՄՆ-ի կողմից միակողմանի պատժամիջոցների կիրառման նպատակն է ասպարեզից հեռացնել Վաշինգտոնի առևտրային մրցակիցներին: Այդ մասին ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը 2019 թվականի նոյեմբերի սկզբին զգուշացրել է, որ պատժամիջոցների քաղաքականությանը հետևելու և տեղական արտադրության պաշտպանության ինտենսիվացման արդյունքում առևտրային ծավալուն պատերազմներ են տեղի ունենալու:
ԲՐԻԿՍ-ի անդամ երկրները, քննադատելով Վաշինգտոնի միակողմանի կողմնորոշումը, պահանջում են ստեղծել բազմակողմանի և օրինական առևտրային համակարգ, առանց խտրականության, ազատ, համապարփակ ու թափանցիկ միջազգային առևտուրը երաշխավորելու համար:
Ռուսաստանը համոզված է, որ միջազգային զարգացումներն ու համաշխարհային համակարգի իրողությունները տանում են դեպի բազմաբևեռ համակարգ, մինչդեռ ԱՄՆ-ը պնդում է, որ պետք է պահպանվի միաբևեռ համակարգը: Այդ երկիրը փորձում է համաշխարհային ոստիկանի դերակատարություն ունենալով և իր պահանջները պարտադրելով իրականացնել իր նպատակները: