Նոյեմբեր 29, 2019 18:55 Asia/Tehran
  • Թրամփը ԵՄ-ի ամենամեծ մարտահրավերն է

2017-ի հունվարին նախագահ Դոնալդ Թրամփի իշխանության գալուց ի վեր նրա միակողմանի քաղաքականություների, ինչպես նաև միջազգային պայմանագրերից ու համաձայնագրերից ԱՄՆ-ի դուրս գալու պատճառով, մեծացել են տարաձայնությունները Ատլանտյան օվկիանոսի երկու կողմերի միջև:

ԵԽ նախագահ Դոնալդ Տուսկը նշել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Եվրամիության ամենամեծ մարտահրավերներից մեկն է, քանի որ նա «աղոթում է», որպեսզի Բրիտանիան դուրս գա Եվրամիությունից: «Պատմության մեջ առաջին անգամ ԱՄՆ նախագահը բացահայտ դեմ է Եվրամիությանը»: Նա սատարում է բրեքզիթին և աղոթում Եվրամիությունից Բրիտանիայի հեռանալու համար»,-ասել է ԵԽ նախագահը: Տուսկը նաև Թրամփին որակել է որպես Եվրամիությունը թուլացնող, ասելով, որ դա կարող է լինել միության համար ամենածանր մարտահրավերը: 

2019թ. սեպտեմբերին, ԱՄՆ-ի պետքարտուղար՝ Մայք Պոմպեոն Բրյուսել այցելության ընթացքում փորձել է կարգավորել տարաձայնությունները:

Ներկայիս Բրյուսելն ու Վաշինգտոնը բազում հարցերի շուրջ տարաձայնություն ունեն: Մի շարք միջազգային պայմանագրերից ԱՄՆ-ի դուրս գալը զայրացրել է Եվրամիության ղեկավարներին: ԱՄՆ-ի նախակին նախագահ՝ Բարաք Օբամային հակառակ, որը դեմ էր Եվրամիությունից Բրիտանիայի դուրս գալուն, Թրամփը բրեքսիթի կողմնակիցներից է և Բրիտանիայի ղեկավարներին, այդ թվում վարչապետ Բորիս Ջոնսոնին, հորդորում է առանց հատուցում վճարելու և Լոնդոն-Բրյուսել բոլոր հարաբերությունները խզելով, Բրիտանիան դուրս բերել Եվրամիության կազմից:

Թրամփը ցանկանում  է թուլացնել Եվրամիությունը և բազմիցս միության անդամ երկրներին հորդորել է դուրս գալ Եվրամիության կազմից:

Իսկ Թրամփի վարչակազմը ակտիվորեն ձգտում է վերասահմանել Միացյալ Նահանգների հետ Եվրոպայի առևտրատնտեսական հարաբերությունները, ներառյալ Եվրոպայից ներկրվող ապրանքների սակագները և այդ  սակագների բարձրացնելը:  Եվրոպան դեմէ  այդ քաղաքականությանը:

Թրամփը համոզված է, որ իր կամայական քաղաքականություններով կարող է ճնշել մրցակիցներին: Սակայն նրա  որդեգրած կամայական քաղաքականությունները աշխարհում մեկուսացրել են Վաշինգտոնին:

Պիտակ