Դեկտեմբեր 09, 2019 12:12 Asia/Tehran
  • Եվրամիության արտաքին քաղաքականության նոր հանձնակատարը կարևորել է ՀԳՀԾ-ի գործադրումը

Եվրամիությունը եվրոպական եռյակի (Գերմանիա, Ֆրանսիա և Բրիտանիա) հետ միասին կարևոր դեր են ունեցել 2015թ. ՀԳՀԾ-ի միջուկային համաձայնության արդյունավորման գործընթացում: Ներկայումս, հաշվի առնելով ՀԳՀԾ-ի նշանակությունը, Եվրոպան կարևորում է դրա պահպանությունը:

Եվրամիության արտաքին քաղաքականության նորանշանակ հանձնակատար Ջոզեֆ Բորելը, տարածել է հաղորդագրություն, որում կարևորել է միջուկային համաձայնության պահպանումը: Թուիթերում հրապարակած այդ ուղերձում ասված է.«ՀԳՀԾ-ն կենսական նշանակություն ունի համաշխարհային անվտանգության և միջուկային զենքի տարածումը կանխելու հարցում»:

«ՀԳՀԾ-ի համատեղ հանձնաժողովի նիստից հետո, որպես համակարգող, կարևորում եմ այս համաձայնության կատարյալ գործադրումը»,-ասել է Ջոզեֆ Բորելը:

ՄԱԳԱՏԷ-ն ևս դեկտեմբերի 8-ին, Թուիթերում տարածած հաղորդագրության մեջ նշել է, որ գործակալության նորանշանակ գլխավոր տնօրենը կարևորում է ԻԻՀ հետ կառուցողական աշխատանքային համագործակցությունը:

Եվրամիությունն ու եվրոպական եռյակը 2018թ. մայիսին ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի ապօրինի դուրս գալուց հետո, խոստացան, որ գործնական քայլեր կձեռնարկեն՝  համաձայնությունը պահպանելու համար: Չնայած եվրոպացիները դեմ էին միջուկային համաձայնության հարցով ԱՄՆ-ի ձեռնարկած քայլին, սակայն մինչ օրս չեն   իրագործել Իրանին տված իրենց խոստումները: ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի դուրս գալուց մեկ տարի անց, Իրանը վերջ դնելով հանդուրժողականության քաղաքականությանը և  ապացուցելով Եվրոպայի անկարողությունը համաձայնությունից ԱՄՆ-ի դուրս գալու հետևանքները նվազեցնելու հարցում, հայտարարեց, որ ՀԳՀԾ-ի 26 և 36-րդ կետերի համաձայն, կրճատում է իր պարտավորությունների մի մասը:

Իրանն այդ ուղղությամբ մինչ օրս չորս քայլ է ձեռնարկել և հավանաբար շարունակելու է պարտավորությունների կրճատումը: Սակայն եթե համաձայնության մյուս կողմերը կատարեն  իրենց պարտավորությունները, Իրանը շատ արագ կարող է հրաժարվել իր քայլերից: 

Միջուկային համաձայնության եվրոպական կողմն, իր պարտավորությունները կատարելու փոխարեն, վերջերս հաղորդագրություն տարածելով Իրանին սպառնաց ձգանի մեխանիզմի իրագործմամբ: Սակայն դեկտեմբերի 6-ին, Վիեննայում ՀԳՀԾ-ի համատեղ հանձնաժողովի նիստից հետո, եռյակը հայտարարե, որ հրաժարվում է այդ քայլից: Նիստի ավարտին հրապարակված հաղորդագրության մեջ, եվրոպացիները խոստովանել են, որ ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի դուրս գալուց հետո, Իրանի շահերը չեն ապահովվել:

Իհարկե եվրոպացիները գիտեն, որ միջուկային հարցում Թեհրանը երբեք չի հանձնվելու սպառնալիքներին և ձգանի մեխանիզմն իրագործելու դեպքում անգամ եվրոպացիները չէին կարող փոխել Իրանի սկզբունքային դիրքորոշումը:

Եթե Եվրոպան իսկապես կողմ է ՀԳՀԾ-ի պահպանմանը, պետք է գործնական ու ազդեցիկ քայլեր ձեռնարկի իր հանձնառությունների իրագործման ուղղությամբ:

 

Պիտակ