Մամուլի տեսություն 18,12,2019
ԱՄՆ նախկին պետքարտուղարի Ջոն Քերին Դոնալդ Թրամփի քաղաքականությունը համարել է այսօր աշխարհում տիրող քաոսի պատճառռը:
Իսլամական Հանրապետություն օրաթերթ
Ջոն Քերի. Թրամփն աշխարհում տիրող քաոսի պատճառն է
Բարաք Օբամայի նախագահության շրջանում պետքարտուղարի պաշտոնը վարած Ջոն Քերին, դատապարտելով միջազգային ու համաշխարհային ներկա զարգացումները, այդ թվում՝ Փարիզի կլիմայական պայմանագրի անարդյունավետությունը և այդ շրջանակներում Թրամփի գործողությունները, հայտարարել է. «Այսօր մենք ականատես ենք աշխարհում տիրող քաոսային վիճակի»:
CNN հեռուստաընկերությանը տված հարցազրույցում, ուղղկիորեն չնշելով Դոնալդ Թրամփի անունը, Ջոն Քերին դատապարտել է Փարիզի կլիմայական պայմանագրից դուսր գալու նրա որոշումը: Քերին ասել է. «Բոլորը գիտեն, թե որքան սկանդալային անձնավորություն է Թրամփը»:
Քեյհան օրաթերթ
Բաղդադի հյուսիսում և Մոսուլի հարավում ԻԼԻՊ-ի հարձակումները ճնշվել են Ալ Հաշդ Ալ Շաաբ ուժերի կողմից
Իրաքի անվտանգության մի պաշտոնյա հայտարարել է, որ Ալ Հաշդ Ալ Շաաբի ուժերը կանխել են Բաղդադի հյուսիսում ԻԼԻՊ-ի նախապատրաստած հարձակումը:
Պաշտոնյայի խոսքերով, ԻԼԻՊ-ի անդամները նախատեսում էին գրավել Բաղդադի հյուսիսում գտնվող Ալբայաջի տարածքը:
Նինվե նահանգից նույնպես ստացվել են տեղեկություններ այն մասին, որ իրաքյան Ալ Հաշդ Ալ Շաաբի ուժերը չեզոքացրել են ԻԼԻՊ-ի կողմից նախապատրաստված արձակումը:
Իրան օրաթերթ
Նախատեսվում էր, որ Իրանի տնտեսությունը կփլուզվի, սակայն այն մնաց կանգնուն
Իրանի փոխնախագահն անդրադառնալով վերջին վեց տարիների ընթացքում կառավարության գործունեությանը, հայտարարել է. «Պարենային անվտանգության ծրագրի շրջանակներում, Իրանի մի շարք նահանգներում, այդ թվում՝ Խուզեստանում և Սիստան ու Բալուչեստանում, իրականացվել են խոշոր նախագծեր, որոնց արդունքում հնարավոր է եղել բարձրացնել ցորենի արտադրության ծավալները»:
Նա հավելել է. «Ոմանք փորձում են հասարակությանը համոզել, թե իշխանությունների աշխատանքն անարդյունավետ է, սակայն նավթի և գազի ոլորտում մեծ աշխատանք է կատարվել: Այդ թվում կարելի է նշել գյուղերի գազաֆիկացումը»:
Աֆթաբե Յազդ օրաթերթ
Մահվան դատապարտված գեներալը
Պակիստանի պատմության մեջ առաջին անգամ, զինվորական նախկին բարձրաստիճան պաշտոնյան մեղադրվում է պետական դավաճանության մեջ և դատապարտվում մահապատժի: Ու չնայած սա մեծ ցնցում է այդ երկրի համար, սակայն Պակիստանի դատական համակարգի անկախությունը չի կարելի անտեսել:
Երեքշաբթի օրը, Պակիստանի հատուկ դատարանը հրապարակել է նախկին ռազմական սպա Փարվիզ Մուշարաֆի մահապատժի վճիռը: Նա մեղադրվում է պետական դավաճանության մեջ:
armenpress.am
Պետությունը ռազմարդյունաբերական համալիրին հատկացվող գումարի չափը գրեթե կկրկնապատկի
Պետությունն 2019-ին տնտեսումների հաշվին ռազմարդյունաբերական համալիրին հատկացրել է գրեթե 1 մլրդ դրամ հավելյալ գումար, իսկ 2020-ի համար նախատեսում է հատկացվող գումարի չափը գրեթե կրկնապատկել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տարեկան ամփոփիչ ասուլիսում հայտնեց ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը:
Այս տարի տնտեսումների հաշվին վերաբաշխումից 984 մլն դրամ հավելյալ հատկացվել է ռազմաարդյունաբերական համալիրին՝ նոր մշակումներ և ծրագրեր սկսելու համար: Դա եղել է 2 ամիս առաջ, և այդ ընթացքում մենք արդեն ռեալիզացրել ենք այդ գումարը: 2020-ին ռազմաարդյունաբերական համալիրին հատկացվող գումարի չափը գրեթե կրկնապատկվելու է»,-ասաց նախարարը:
Մինչև այժմ ռազմաադրյունաբերական համալիրի ֆինանսավորումը հիմնականում իրականացվել է գիտահետազոտական, փորձակոնստրուկտորական աշխատանքների համար: Արշակյանը հայտնեց՝ 2020-ի բյուջեում նախատեսել են նաև կապիտալ ծախսերի հոդվածներ, ինչը նշանակում է, որի կլինեն նաև համալիրի ունեցած հնարավորությունների ընդլայնում և կապիտալ ներդրումներ:
armenpress.am
Զելենսկին եւ Թունբերգը, «Յանդեքս»-ի վարկածով, առավել մեծ ժողովրդականություն են վայելել 2019 թվականին
«Յանդեքս»-ը պարզել Է, թե օգտատերերի շրջանում որ իրադարձություններն ու անձինք են առավել մեծ ժողովրդականություն վայելել 2019 թվականին՝ որոնիչում կատարված հարցումների արդյունքների ամփոփումից հետո: Իրադարձություններից օգտատերերի առավել մեծ հետաքրքրությունն են առաջացրել Ուկրաինայի ընտրությունները եւ հրդեհը Փարիզի Աստվածամոր տաճարում, իսկ առավել մեծ ժողովրդականություն վայելող անձինք են դարձել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին եւ շվեդ ակտիվիստուհի Գրետա Թունբերգը: Այդ մասին ասված Է ընկերության հաղորդագրության մեջ, որը տարածվել Է դեկտեմբերի 18-ին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
2019 թվականի ընթացքում որոնումների արդյունքների համաձայն, «Յանդեքս»-ի օգտատերերին ամենից շատ հետաքրքրող իրադարձությունների թվում հայտնվել են նաեւ չարտոնված ակցիաները Մոսկվայում, «Սուպերջեթ»-ի վթարը «Շերեմետեւո»-ում, ամերիկյան գաղտնիացված «Գոտի-51»-ի «գրոհի» շուրջ առաջացած իրարանցումը եւ ուրիշներ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
panarmenian.net
ՀՀ-ում օտարերկրացի ուսանողների 41%-ը ԵՊԲՀ-ում է սովորում
Հայաստանում սովորող օտարերկրացի ուսանողների 41 %-ը ԵՊԲՀ-ում է սովորում: Այդ մասին ասվում է Երևանի պետական բժշկական համալսարանի աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանի ֆեյսբուքյան գրառման մեջ:
Նշվում է, որ Հայաստանում գործում է 68 բուհ (56 բուհ, 12 մասնաճյուղ)։ 4295 օտարերկրացի ուսանողներ սովորում են 68 բարձրագույն հաստատություններում։
«Հանրապետության 68 հաստատություններից միայն ԵՊԲՀ-ում սովորում է 1761 օտարերկրացի ուսանող (կլինիկական օրդինատորները ներառված չեն այս թվի մեջ), այսինքն` միայն ԵՊԲՀ-ում սովորում են Հանրապետությում սովորող օտարերկրացի ուսանողների 41%-ը։ Փաստորեն, միայն 1 բուհում սովորում է օտարերկրացիների 41%, իսկ մնացած 59%-ը՝ մնացած 67 բուհում»,-գրել է նա:
panarmenian.net
15-ամյա տղայի մահը ցույցերի պատճառ է դարձել Վրաստանում
Թբիլիսիում և Վրաստանի այլ խոշոր քաղաքներում դեկտեմբերի 17-ին մինչև ուշ գիշեր բողոքի ցույցեր են անցկացվել, որոնց պատճառը 15-ամյա տղայի մահն է եղել, որին չի հաջողվել փրկել 9-րդ հարկից ընկնելուց հետո:
Բողոքի ցույցեր են տեղի ունեցել Թբիլիսիում, Գորիում, Զուգդիդիում, Բաթումում և Քութաիսում: Որոշ դեպքերում եղել են բախումներ ոստիկանության հետ:
Դեկտեմբերի 12-ին տեղի ունեցած միջադեպին նախորդել էր տղայի հարցաքննությունը ոստիկանությունում: Ըստ քննության վարկածի, տղան գիշերը մտել է իր նախկին «Կանաչ դպրոց» մասնավոր ուսհաստատությունը և գրություն թողել ուսուցչանոցում և այլ դասասենյակներում:
Դեռահասի ծնողները հայտարարել են, որ նրա հանդեպ ճնշում է գործադրվել խոստովանական ցուցմունքներ կորզելու համար: Հարցաքննությանը ներկա է եղել անչափահասի մայրը, գրում է «Sputnik Գրուզիան»:
Հարուցված է քրգործ «ինքնասպանության հասցնելու հոդվածով»: Ոստիկանությունը ձերբակալել է քննիչ Մարիաննա Չոլոյանին դեռահասին ցուցոմունք տալու պարտադրանքի մեղադրանքով: Ձերբակալության ժամանակ քննիչը վատ է զգացել և նրան տեղափոխել են հիվանդանոց:
Համացանցում տեղեկություններ են հայտնվել, որ վերջերս մահացել է տղայի հայրը և նրա ընտանիքն այլևս չէր կարող վճարել մասնավոր դպրոցում ուսման համար, և սեպտեմբերին նրան տեղափոխել են պետական դպրոց: Վարկածներ կան, որ դա կարող էր սթերսի պատճառ դառնալ: