Դեկտեմբեր 18, 2019 17:38 Asia/Tehran
  • Լոնդոնը՝ կոշտ բրեքսիթի ուղու վրա

Հաշվի առնելով պահպանողական կուսակցության վճռական հաղթանակը Բրիտանիայի վերջին խորհրդարանական ընտրություններում, Լոնդոնը այժմ կոշտ դիրքորոշում է որդեգրել Բրեքզիթի վերաբերյալ:

Վերջին խորհրդարանական ընտրություններում Բորիս Ջոնսոնի գլխավորած պահպանողական կուսակցության կտրուկ հաղթանակը ճանապարհ հարթեց ընտրությունների բրեքսիթի փակուղուց դուրս գալու համար:

Պահպանողական կուսակցությունը ընտրություններում շահեց խորհրդարանական 650 տեղերից 365-ը: Ընտրություններից հետո Ջոնսոնը հայտարարեց, որ Բրիտանիան 2020 թ.-ի հունվարի 31-ին կհեռանա Եվրամիությունից:

Ավելի վաղ ԵՄ-ից Բրիտանիայի դուրս գալու մեխանիզմը ձևակերպված էր Լոնդոնի և Բրյուսելի միջև կնքված համաձայնագրում: Բայց համայնքների պալատը չքվեարկեց գործարքի օգտին և Ջոնսոնը  փորձեց արտահերթ ընտրություններ անցկացնելով՝ խորհրդարանում շահել խորհրդարանի աթոռների մեծամասնությունը:

Այժմ, խորհրդարանական մեծամասնության աջակցությամբ, Լոնդոնի կառավարությունը որդեգրեց կոշտ մոտեցում Եվրամիությունից  Բրիտանիայի լիակատար դուրս գալու համար:

Բորիս Ջոնսոնի գրասենյակի խոսնակը երեքշաբթի օրն ասել է. «Բրիտանիան լքելու է Մաքսային միությունը և Եվրոպական միասնական շուկան, իսկ Ջոնսոնը բրիտանացի գործարարներին և գործարար կազմակերպություններին կոչ է արել աստիճանաբար պատրաստվել դրան»:

ԵՄ-Բրիտանիա հարաբերությունների ապագայի շուրջ բանակցությունները կսկսվեն Լոնդոնի ԵՄ-ից դուրս գալուց անմիջապես հետո: Եվրոպական մաքսային միությունը ներառում է ԵՄ անդամ երկրներին, Մոնակոյին և Բրիտանիայի կապված որոշ տարածքներ, որոնք Եվրամիության անդամ չեն:

Եվրոպական մաքսային միությանը կանոնների համաձայն, բոլոր անդամներն ունեն նույն պարտականությունները այլ երկրներ արտահանումների հարցում: Եվրոպական մաքսային միությունը թույլ է տվել իր անդամների միջև ազատ առևտուր իրականացնել, սակայն դրա անդամները միևնույն արտաքին սակագինը կիրառում են միություն ներմուծված բոլոր ապրանքների համար:

Եվրամիությունից Բրիտանիայի հեռանալը մեծ մարտահրավեր է դարձել ոչ միայն Լոնդոնի, այլ Բրյուսելի համար: Հաշվի առնելով բրեքսիթի ձգձգումները, որոնք հիմնականում պայմանավորված են Բրիտանիայի ներսում կոշտ կամ փափուկ բրեքսիթի կողմնակիցների միջև, Եվրամիությունը բազմիցս Լոնդոնին կոչ է արել հնարավորինս արագ պարզաբանել բրեքսիթի խնդիրը, որպեսզի միությունը կարողանա նոր պայմաններով փոխել ԵՄ անդամակցության քվոտաները և Բրիտանիայի հետ կազմակերպել նոր գործարար և տնտեսական հարաբերություններ: 

Բորիս Ջոնսոնը ցանկանում է  2020 թ.-ի հունվարից հետո կանխել անցումային շրջանը առանց Բրյուսելի հետ առևտրային համաձայնագրի ձեռքբերումը:

Սա հանգեցրել է Լոնդոնի և Բրյուսելի միջև ծայրաստիճան բարդ և դժվար բանակցությունների գործարար և տնտեսական հարաբերությունների ապագայի վերաբերյալ:

 

 

 

 

Պիտակ