ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատը քվեարկել է Թրամփի պատերազմական լիազորությունները դադարեցնելու օգտին
(last modified Fri, 10 Jan 2020 13:44:43 GMT )
Հունվար 10, 2020 17:14 Asia/Tehran
  • ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատը քվեարկել է Թրամփի պատերազմական լիազորությունները դադարեցնելու օգտին

ԻՀՊԿ Ղոդս ստորաբաժանման հրամանատար գեներալ Սուլեյմանիի ու նրա զինակիցների սպանությունից հետո Իրանի դեմ Թրամփի հնչեցրած սպառնալիքները մտահոգել են կոնգրեսականներին, որոնք փորձել են սահմանափակել վերջինիս լիազորությունները՝ Իրանի կապակցությամբ:

Հինգշաբթի երեկոյան, ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը քվեարկել է Թրամփի պատերազմական լիազորությունները սահմանափակելու օգտին:

Ներկայացուցիչների պալատը բանաձևը հաստատել է 224 կողմ և 194 դեմ ձայներով: Այս բանաձևը պարտադիր չէ կատարման համար: Նման բանաձև է ներկայացրել նաև Սենատի դեմակրատական անդամներից մեկը:

Ի պատասխան բանաձևի ընդունման, Թրամփը հայտարարել է, որ դա կմեծացնի Իրանի նկատմամբ ռազմական գործողությունների մանրամասների արտահոսքի հավանականությունը:

Չորեքշաբթի օրը, Ներկայացուցիչների պալատի նախագահ Նենսի Փելոսին դատապարտեց Թրամփի կառավարության կողմից գեներալ Սուլեյմանիի սպանությունը: Փելոսին հավելել է. «Առանց Կոնգրեսի հետ խորհրդակցելու Սպիտակ Տան վերջին քայլը հանգեցրեց Արևմտյան Ասիայում և Իրանի հետ լարվածության սրման»: Նրա խոսքերով, ԱՄՆ-ի իրականացրած վերջին գործողության հետանքով, Արևմտան Ասիայում ԱՄՆ-ի զինված ուժերի և դիվանագետների կյանքը վտանգված է:

Հաշվի առնելով Թրամփի և դեմոկրատների միջև տարբեր հարցերի, այդ թվում նաև վերջինիս իմպիչմենտի հարցով տարաձայնությունները, վերոնշյալ բանաձևի ընդունումը ևս մեկ քայլ է ՝ ուղղված Թրամփի ու նրա թիմակիցների պատերազմական գործողությունները սահմանափակելուն: Անդրադառնալով այս բանաձևը հաստատելու դեմոկրատների ջանքերին, Թրամփը հայտարարեց, որ դեմոկրատները պարզապես փորձում են վախեցնել իրեն:

Հակառակ դրան, դեմոկրատները հգայտարարել են, որ հանրապետականները, գեներալ Սուլեյմանիի սպանությունն արադարացնելու նպատակով, վկայակոչել են 2002թ Իրաքի դեմ պատերազմի համար տրված թույլտվության փաստաթուղթը: Ամերիկացի պաշտոնյաները հայտարարել են, որ քանի որ հարձակման ժամանակ գեներալ Սուլեյմանին գտնվում էր Իրաքում, այդ փաստաթուղթն իրենց թույլ է տվել իրականացնել գործողությունը: Դեմոկրատները, մերժելով այս արդարացումը, փորձում են չեղարկել վերոնաշյալ թույլտվությունը և պատերազմի վերաբերյալ նոր օրենք հաստատել, որի համաձայն, Իրանի դեմ ցանկացած ռազմական գործողության համար, անհրաժեշտ կլինի Կոնգրեսի թույլտվությունը:

USA TODAY/Ipsos-ի հարցման արդյունքերը ցույց են տալիս, որ ամրիկացիների 55 տոկոսի կարծիքով, Սուլեյմանիի սպանությունն ավելի է թուլացրել այդ երկրի անվտանգությունը:

Հինգշաբթի օրը, պատասխանելով այս գործողությունն արդարացնելու համար բավարար փաստարկներ ներկայացնելու Կոնգրեսի պահանջին, ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել է, հստակ տվյալներ գոյություն չեն ունեցել, որոնք կփաստեին, թե երբ և որտեղ է գեներալ Սուլեյմանին պատրաստվում հարձակում իրականացնել ԱՄՆ-ի դիվանագիտական կամ ռազմական կառույցների դեմ: Այսպիսով հարց է ծագում,  թե ԱՄՆ-ի կառավարությունն ինչ հիմքով է անօրինական հարձակում իրականացրել գեներալ Սուլեյմանիի ու նրա զինակիցների դեմ:

Սակայն ԱՄՆ-ը չի սահմանափակվել այս հանցագործությամբ: Թրամփը Գանձապետական դեպարտամենտին հրահանգել է Իրանի դեմ ճնշումն ավելացնելու նպատակով, նոր պատժամիջոցներ սահմանել այս երկրի դեմ: