Հունվար 15, 2020 17:51 Asia/Tehran
  • Ռուսաստանը դեմ է ՀԳՀԾ-ի հարցով Եվրոպայի միակողմանի քայլերին

Չնայած Եվրամիության և եվրոպական եռյակի կազմի, ներառյալ՝ Գերմանիայի, Ֆրանսիայի և Բրիտանիայի խոստմնադրժությանը ՀԳՀԾ-ով ստանձնած պարտավորությունների կատարման հարցում, այժմ Եվրոպական եռյակը Իրանի կողմից ՀԳՀԾ-ով ստանձնած պարտավորությունները չկատարելու պատրվակով, կարևոր քայլ է ձեռնարկել միջազգային այս համաձայնագիրը քանդելու ուղղությամբ:

Երեքշաբթի օրը, Ի պատասխան վեճերի լուծման մեխանիզմի գործադրման վերաբերյալ եվրոպական երեք երկրների որոշման,  Ռուսաստանի արտգործնախարարությունը հայտարարել է, որ Մոսկվան «անընդունելի» է համարում վեճերի լուծման մեխանիզմն ակտիվացնելու եվրոպական «եռյակի» որոշումը: 

 ՌԴ ԱԳ նախարարությունը հայտարարել է, որ Մոսկվան անընդունելի է համարում եվրոպական երկրների կողմից  «ձգանի մեխանիզմի» գործարկումը: Ռուսատսանը չի ընդունում եվրոպական եռյակի որոշումը, քանի որ այն հակասում է ՀԳՀԾ-ի նպատակներին: Չնայած բոլոր թերություններին, ՀԳՀԾ-ն չի կորցրել իր արդյունավետությունը: 

Այս մեխանիզմի ակտիվացումը կարող է հանգեցնել մի քանի ամիսների ընթացքում Իրանի դեմ միջազգային պատժամիջոցների վերականգնմանը: Ռուսաստանի տեսանկյունից, ստեղծված իրավիճակի հիմնական մեղավորը հանդիսացող եվրոպացիների այդ քայլը չի  օգնի ոչ միայն ճգնաժամի լուծմանը, այլև կխորացնի ճգնաժամը: ՀԳՀԾ-ի վերաբերյալ Մոսկվայի տեսակետները մեծ մասամբ մոտ են Իրանին: Ռուսաստանը բազմիցս շեշտել է ՀԳՀԾ-ի պահպանման անհրաժեշտությունը և դրա կարևորությունը տարածաշրջանային ու միջազգային խաղաղության և անվտանգության համար և հավասարակշռության պահպանման անհրաժեշտությունը:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ասել է. «Իրանի հետ միջուկային գործարքը պետք է պահպանվի: Ռուսաստանն ու Գերմանիան ցանկանում են պահպանել ՀԳՀԾ-ն, իսկ եվրոպական երկրները պետք է աջակցեն Իրանին»: Պուտինը նաև կոչ է արել ակտիվացնել Իրանի հետ ֆինանսական փոխանակումների Instex  մեխանիզմը:

Եվրոպացիները դատապարտել են ՀԳՀԾ-ով ստանձնած իր պարտավորությունները կրճատելու Իրանի հինգերորդ քայլը և Թեհրանին կոչ են արել ձեռնպահ մնալ այս գործընթացը շարունակելուց ու վերադառնալ նախկին դիրքին:  Իրանն ընդունել է իր շահերի շրջանակում ՀԳՀԾ-ի գործադրումը: Սակայն արձագանքելով ԱՄՆ-ի հակաիրանական քայլերին և Եվրոպայի խոստմնազանցությանը, Իրանը հունվարի 5-ին հրապարակեց հաղորդագրություն, որով  հայտնեց ՀԳՀԾ-ի պարտավորությունների կրճատման հինգերորդ քայլը մեկնարկելու մասին, որի համաձայն՝ Թեհրանն այլևս ոչ մի սահմանափակություն չի ունենալու միջուկային գործունեության ոլորտում: 

Եվրոպական այս պարտավորությունները ներառում են մեղմացնել ԱՄՆ պատժամիջոցների բացասական ազդեցությունը  և  INSTEX- ի շրջանակում Իրանի հետ տնտեսական, առևտրային և նավթային հարաբերությունները շարունակելու մեխանիզմների ստեղծում: ԱՄՆ-ը արել է ամեն ինչ՝ ՀԳՀԾ-ն չեղարկելու համար:

 ԱՄՆ պետդեպարտամենտի Իրանի աշխատանքային խմբի ղեկավար Բրայան Հուքը ողջունել է եվրոպական եռյակի այդ քայլը և Գերմանիային, Բրիտանիային ու Ֆրանսիային կոչ արել օգնել Վաշինգոնին՝ Իրանին մեկուսացնելու հարցում:

Փաստերը ցույց են տալիս, որ եվրոպական եռյակը, հատկապես՝ Բրիտանիան, այժմ գործում են Թրամփի հետ, ՀԳՀԾ-ի փլուզման ուղղությամբ:

 

Պիտակ